Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերանորոգվեն Օձուն և Մղարթ բնակավայրերի համայնքային դահլիճները 26.06.2020
Օձուն խոշորացված համայնքը սուբվենցիոն միջոցներով այս տարի կվերանորոգի Օձուն և Մղարթ բնակավայրերի համայնքային դահլիճները, որոնք կծառայեն բնակավայրերին՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար: Օձուն բնակավայրի համայնքային դահլիճի նորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 11 մլն 723 հազար դրամ, որից 7 մլն 332 հազար դրամը համայնքային ներդրումն է:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սարչապետ խոշորացված համայնքում՝ հետևելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով. այստեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Սարչապետ համայնքն այս տարի 3 ծրագիր է ներկայացրել: Աշխատանքները թեժ ընթացքի մեջ են:

Մեծավան համայնքը մարզադպրոց կունենա 24.06.2020
Մեծավան համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով կմեկնարկեն 2 մասնաշենքից բաղկացած 360 քառ. մետր ընդհանուր մակերեսով մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այս նախաձեռնությունը համայնքում տարբեր մարզաձևերի զարգացման նպատակ ունի: Այսուհանդերձ, ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի ողջ բնակչությունը: Ծրագրի իրականացման նպատակով բավականին լուրջ ներդրում կկատարվի. նախահաշվային արժեքը կազմում է 85 մլն 135 հազար դրամ, որից 51 մլն 78 հազար դրամը համայնքային ներդրումն է:

Մարգահովիտ համայնքում կկառուցվի մարզադաշտ 24.06.2020
Մարգահովիտ համայնքում ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այն այս տարի այստեղ սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք 2 ծրագրից մեկն է: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտի, տրիբունայի, ինչպես նաև հանդերձարանի և սանհանգույցի մասնաշենքի կառուցում:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով: Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում է դիմակների բաշխման ակցիա: Մարզպետարանի պաշտոնյաները մարզի համայնքների ղեկավարների, պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ, շրջելով համայնքների տարածքում, ոչ միայն տրամադրում են դիմակներ, այլև բացատրում են դրանց կրման կանոնների և կարևորության մասին. -Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես…



