Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասապրոցեսը հեռավար կերպով լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված

03.04.2020

 Դպրոցներում դասապրոցեսը հեռավար կերպով լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարզում շուրջ 25 ուսուցիչ համակարգիչների կարիք ունի:
Խնդրի կարգավորման ու կրթական գործընթացի անընդհատությունը ապահովելու նպատակով՝ Լոռու մարզպետարան և Տեխնոլոգիական քոլեջ համագործակցության արդյունքում՝ վերջինիս կողմից ժամանակավորապես մարզպետարանին հատկացվել է 15 համակարգիչ:
Համակարգիչները բաշխվել են Վանաձոր, Ուռուտ, Մեդովկա, Ուրասար, Կաթնաջուր համայնքների դպրոցների ուսուցիչներին:
Լոռու մարզպետարանը ԿԳՄՍ հարցերով նախարարության և տարբեր այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ փորձում է կարգավորել նաև համակարգչի կարիք ունեցող մյուս ուսուցիչների և աշակերտների խնդիրը, որպեսզի հեռավար դասապրոցեսը հնարավոր լինի ապահովել ամբողջ ծավալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36