Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը

01.04.2020

 Լոռու մարզպետի 2020թ. մարտի 30-ի, թիվ 342-Ա որոշմամբ Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արման Աբրահամի Վարդանյանը: Վերջինիս ավագանու անդամներին, աշխատակազմին ներկայացրել են Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Ա.Մխիթարյանը, Արման Վարդանյանին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է նաև մարզի ղեկավարի ուղերձը՝ աշխատանքում լինել պատասխանատու, ազնիվ, համայնքային խնդիրների լուծման հարցում՝ նպատակասլաց ու նախաձեռնող:
Ա. Վարդանյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության համար, պատրաստակամություն է հայտնել իր վրա դրված պարտականությունները կատարել ամենայն պատասխանատվությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09