Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են մեծ թափով

02.04.2020

Մարզում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են մեծ թափով, և հողագործությամբ զբաղվող լոռեցիների վստահեցմամբ այս տարի առավել ինտենսիվ են զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով բնակչության պարենային պահանջարկը ապահովելու համար, առավել ևս, որ պետության կողմից մեծ հնարավորություններ են ընձեռվում դրա համար:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի բերդ, Օձուն և Կողես համայնքներում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և բնակչությանն իրազեկելով ՀՀ կառավարության 2020թ. մարզտի 26-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» երկրրոդ միջոցառմանը, որի նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:
Ինչպես հայտնի է, օժանդակության նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու համար:
(Մանրամասներին կարիելի է ծանոթանալ այստեղ՝
https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/356-%D4%BC.pdf?fbclid=IwAR1LRRdo5Ry_ZsydQaVivucKy2j6jx3_eI7D693O1YGiBzWt4SVM08yL45I):
Հընթացս գյուղական համայնքները պատրաստվում են նաև ոռոգման սեզոնի մեկնարկին և դրա համար դեռևս փետրվար ամսվանից մեկնարկել են մայր ջրամբարի մաքրման ու վերանորոգման աշխատանքները:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի խոսքով՝ հիմա առավել քան կարևոր է գյուղատնտեսությանը մեծ թափ հաղորդելը.
-Մարզի ղեկավարի դիրքորոշումն է՝ անմշակ հողեր Լոռու մարզում պետք է հնարավորինս քիչ լինեն,-ասում է նա:
Ա. Շահվերդյանի վստահեցմամբ շրջայցերը և իրազեկման աշխատանքները մարզի համայնքներում շարունակվելու են: Մարզի ղեկավարի ցուցումով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերից օգտվել ցանկացող գյուղատնտեսներին մարզպետարանը կցուցաբերի նաև մեթոդական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38