Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Օձուն համայնքի բնակավայրերում 29.06.2020
Օձուն համայնքի Օձուն և Այգեհատ բնակավայրերում կասֆալտապատվի ընդհանուր առմամբ 1000 գծմ երկարությամբ փողոց(Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի 650 գծմ և Այգեհատ բնակավայրի 11-րդ փողոցի 350 գծմ երկարությամբ հատվածները): Արդյունքում շուրջ 500 բնակիչ կօգտվի բարեկարգ ճանապարհներից:

Վահագնի համայնքը ձեռք կբերի գյուղտեխնիկա և գյուղսարքավորումներ 29.06.2020
Վահագնի համայնքն իր կարիքների համար պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի ձեռք կբերի գյուղտեխնիկա և գյուղսարքավորումներ, իսկ արդյունքը կլինի այն, որ համայնքում մշակվող հողատարածքները կավելանան 35 հեկտարով:
Տաշիրում կիրականացվի «Համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» ծրագիրը 29.06.2020
Այս տարի սուբվենցիոն միջոցներով Տաշիր համայնքի «Համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Սարատովկա բնակավայրերի վարչական կենտրոնները` բնակիչների սպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար: Նախատեսվում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող տեխնիկական միջոցների համար կառուցել 2 կայանատեղի, վերանորոգել համայնքի միակ արվեստի դպրոցը, որն այժմ ունի 160 սան:

Ծաղիկներ խոնարահվեցին անհայտ կորածների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին 29.06.2020
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին: Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին նաև դրամական աջակցություն է ցուցաբերվել:

Չկալով համայնքն այս տարի վերջապես կգազաֆիկացվի 26.06.2020
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Չկալով համայնքն այս տարի վերջապես կգազաֆիկացվի: Այս ավետիսին համայնքի բնակիչները երկար են սպասել՝ հուսալով, որ հեռու չէ այն օրը, երբ տները կկարողանան ջեռուցել գազի միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 21 մլն 827.5 հազար դրամ, որից 3 մլն դրամը համայնքային ներդրումն է, 4 մլն 639.6 հազար դրամը կներդրվի բարերարի կողմից, իսկ մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից:
Նոր Հայաստանում, երբ յուրաքանչյուր բնագավառում, այդ թվում և կրթության ոլորտում, ցանկացած գործընթաց իրականացվում է բացառապես օրինականության սահմաններում և բխում է հանրության շահերից, երբ այլևս մերժված է կլորիկ գումարներով աշխատանքի անցնող դպրոցների տնօրենների և ուսուցիչների արատավոր պրակտիկան, երբ այլևս չի գործում խնամի-բարեկամ-ծանոթ կապերով կամ սերնդե սերունդ տնօրենի > երիցս մերժված և բացարձակապես անընդունելի երևույթը, չգիտես ինչու՝ թափուր աշխատատեղերի մրցույթները(առավելապես դպրոցի տնօրենի) չհաղթահարած կամ բավարար ձայներ հավաքած, սակայն պաշտոնի նշանակաման պարագայում հիմնավոր պատճառներով նախընտրության չարժանացած թեկնածուները (իրենց բնականաբար համարելով թեկնածուներից ամենաարժանավորը) սկսում են տարբեր հարթակներում(լրատվամիջոցներ, սոցցանցեր) բուռն էմոցիաներով անդրադառնալ մարզպետի լիազորություններին և դպրոցի կառավարման խորհրդում առաջադրված անդամների ոչ արդարացի դիրքորոշմանը: Որպեսզի հետագայում ևս հասարակության շրջանում դպրոցների կառավարման գործում մարզպետի դերակատարության վ



