Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 08.06.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Մեծ Պարնի, Ծաղկաբեր համայնքներում՝ ծանոթանալով պետական միջոցներով և պետություն –համայնք համատեղ ներդրմամբ 2019թ. իրականացված շինարարական աշխատանքներին: Առաջին կանգառը Ծաղկաբեր համայնքում էր: Այստեղ ավարտական փուլում է Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.24 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Ծրագրի պայմանագրային արժեքը 656 մլն դրամ է: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից՝ նշելով, սակայն, որ վերջնական եզրակացությունը կտրվի լաբորատոր հետազոտության արդյունքում: Նա որոշակի դիտարկումներ արեց մայթեզրերի հետ կապված՝ հորդորելով շտկել թերությունները:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարերի, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նորանշանակ պետ Արուս Թումանյանին՝ մաղթելով նրան աշխատանքային հաջողություններ: Խորհրդակցության ընթացքում փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից տրված հանձնարարականների, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ախթալա և Շամլուղ բնակավայրերում կվերանորոգվի թվով 4 բազմաբնակարան շենքի տանիք 08.06.2020
Ախթալա համայնքում այս տարի սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» ծրագրի շահառու է հանդիսանում Շամլուղ և Ախթալա բնակավայրերի 4 բազմաբնակարան շենքերի շուրջ 330 բնակիչ, ինչը երկար սպասված և լուրջ աջակցություն է նրանց համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 40.540.330 դրամ, որից մոտ 16.216.132 դրամը` համայնքային ներդրումն է: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ մարզում հաստատված է 55 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 29-ի մրցույթներն արդեն իսկ հայտարարված են:

Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ 05.06.2020
Մարզում հաստատված սոբվենցիոն ծրագրերից է նաև Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցումը»: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 10.072.870 դրամ, որից մոտ 6.043.720 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 45 մ * 24 մ արտաքին չափերով մանկական խաղահրապարակի կառուցում: Ծրագրի հիմնական շահառուները «Յազիկ» թաղամասի բնակիչներն են՝ շուրջ 3000 մարդ:

Մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները 05.06.2020
Քիչ առաջ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի և Տաշիր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները: Նա նշեց, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հատկապես հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպմանը, որոնք ամենայն խստությամբ կվերահսկվեն ոստիկանության, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից: -Ամենօրյա ռեժիմով ձեր ու նաև համայնքապետարանների աշխատակիցների կողմից պետք է շրջայցեր կազմակերպվեն՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով,-ասաց Ա. Ղուկասյանը: Քննարկվեցին խնդրի կարգավորման հետ կապված մի շարք այլ հարցեր ևս:

Ծրագրերից 2-ն ավարտված են, մեկը՝ դադարեցված 05.06.2020
Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացրեց այս տարվա թվով 4-րդ նիստը: Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի քարտուղար, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հիմնականում անդրադարձավ 2021թ. համար «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրային աշխատանքների կազմակերպմանը: Այնուհետև ծրագրեր իրականացնող համայնքների և գործընթացը համակարգող զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները, մշտադիտարկում իրականացնող մարզպետարանի աշխատակիցներն անդրադարձան «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս տարի մարզում իրականացվող բոլոր 11 ծրագրերին՝ Գուգարքի (Անտառամուտ, Դարպաս, Եղեգնուտ և Ձորագետ), Սպիտակի (Ծաղկաբեր, Սարալանջ, Հարթագյուղ), Թումանյանի (Ախթալայի Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրեր,



