Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու

Ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու 22.11.2018

Այսօր Վանաձորի Էդ.Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը հանդիպում ունեցան մարզի համայնքների ղեկավարների հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացատրական աշխատանքներ տանելու նպատակով:

Տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով մարզպետի կարգադրությամբ հանձնաժողով կձևավորվի

Տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով մարզպետի կարգադրությամբ հանձնաժողով կձևավորվի 22.11.2018

Մարզպետի կարգադրությամբ մարզպետին կից կստեղծվի հանձնաժողով՝ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում երկրաշարժից հետո ձևավորված տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրելու և հնարավորությունների սահմաններում նրանց աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բացառե՛լ օրինախախտման ցանկացած դրսևորում

Բացառե՛լ օրինախախտման ցանկացած դրսևորում 21.11.2018

Նոյեմբերի 20-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր խոսքում նախևառաջ կարևորեց դպրոցների խորհուրդների կազմերի փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ նրանք չեն կարող համալրված լինել ծանոթ-բարեկամներով:

Պետության կողմից համայնքներին աջակցության սուբվենցիաների տրամադրման գործընթացը շարունակվում է

Պետության կողմից համայնքներին աջակցության սուբվենցիաների տրամադրման գործընթացը շարունակվում է 21.11.2018

ՀՀ կառավարության 2018թ.-ի նոյեմբերի 1-ի թիվ 1211-Ն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ.-ի դեկտեմբերի 28-ի թիվ 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին, որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացվել է 167,954.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 61,872.1 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի:

Մարզպետարանը պատրաստ է համագործակցության. մարզպետը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարզպետարանը պատրաստ է համագործակցության. մարզպետը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 21.11.2018

Մարզի հասարակական կազմակերպությունների հետ մարզի ղեկավարի հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Այն վերջիններիս գործունեությանը առավել հանգամանորեն ծանոթանալու և հետագա համագործակցությունը նախանշելու նպատակ ուներ:

Առկա է քաղաքական կամք և ներդրումները խրախուսելու մեծ պատրաստակամություն

Առկա է քաղաքական կամք և ներդրումները խրախուսելու մեծ պատրաստակամություն 21.11.2018

2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք բիզնես-ֆորումը բարձր մակարդակով և ամենակարևորը՝ արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում ունեցավ մարզի թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալով թվով 8 ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Լոռու մարզի գործատուների միության նախագահ Ահարոն Մակարյանը և Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Նաջարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36