Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ադրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպաններին

16.12.2020

 Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպանատները մեծ աջակցություն են ցուցաբերել մարզին համավարկի հետևանքների մեղմման նպատակով. Չեխիայի դեսպանատան կողմից Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել ռենտգեն թվային համալիր, որը Լոռու մարզում կլինի մինչև հունվարի 10-ը: Իսկ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի թվով 6 դպրոցների տրամադրվել է ընդհանուր առմամբ 135 պլանշետ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հատկացնելու նպատակով:
Լոռու մարզպետարանում հյուրընկալված ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցին, Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկին իր երախտագիտությունը հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
-Հայ և չեխ, սլովակ, լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ուզում եմ ընդգծել հատկապես ձեր մեծ աջակցությունը 1988-ի աղետալի երկրաշարժի օրերին ու հետագա տարիներին: Վստահ եմ՝ Լոռու մարզպետարանի և Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների հետ համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Դեսպաններն, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, վերահաստատեցին մարզպետարանի հետ համագործակցության պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59