Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Մայիսի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ

17.12.2020

 ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արամ Մայիսի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ:
Արամ Մայիսի Խաչատրյանը ծնվել է 1978թ. հուլիսի 6-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):
1999թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

1999-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999-2001թ.թ. եղել է դասակի հրամանատար, 2001-2004թթ.՝ վաշտի հրամանատար, 2004-2009թ.թ.՝ գումարտակի շտաբի պետ, մայոր:
2010-2018թ.թ.՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ:
2012-2016թ.թ.՝ Վանաձորի ավագանու անդամ:
2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Շնորհավորում ենք Արամ Խաչատրյանին, մաղթում աշխատանքային հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09