Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում բերքահավաքն ընթանում է մեծ թափով: Ցորենի բերքահավաքն ավարտվել է, արդյունքները բավականին գոհացուցիչ են: Այս պահին ինտենսիվ կերպով շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը. նախորդ տարիների համեմատությամբ բերքն աննախադեպ առատ է: Ընթացող աշխատանքներին Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան և Օձուն խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրերում հետևել է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Միայն Յաղդան բնակավայրում խոշոր գյուղատնտես Վռամ Գյուլզադյանը մշակում է ավելի քան 140 հա հողատարածք, արդյունքներից գոհ է: Օգտվում է գյուղատնտեսական ապահովագրությունից, ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա, բերքի մթերման խնդիր ևս չկա: Փոխմարզպետը զրուցում է աշխատանքներին մասնակցող գյուղացիների հետ: Օրավարձը կազմում է 4000-5000 դրամ, զբաղվածությունը սեզոնում 2-3 ամիս է:

Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը կայացավ 08.09.2020
Մեծավանում սեպտեմբերի 5-6-ը անցկացվեց Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը։ Այն կազմակերպվել էր մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ և արժանացել մարզի ղեկավարի հավանությանը: Լոռու մարզպետարանը տեխնիկական աջակցություն էր ցուցաբերել փառատոնի կազմակերպմանը: Փառատոնի առաջին օրը բացման խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա փառատոնի երկու օրերն էլ անց է կացրել լոռեցի երիտասարդների հետ։

37 համակարգիչ՝ առողջական խնդիրներ ունեցող դպրոցականներին տրամադրելու համար 07.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում Լոռու մարզպետարանին է հատկացրել 37 համակարգիչ առողջական խնդիրներ ունեցող կամ ռիսկային խմբում գտնվող դպրոցականներին տրամադրելու նպատակով, որոնց ուսուցումը, ինչպես հայտնի է, դասապրոցեսի մեկնարկին դարձյալ կկազմակերպվի հեռավար կերպով:

Բովաձորում կբարելավվի ջրամատակարարումը 07.09.2020
Այս տարի սուբվենիցոն միջոցներով մասնակի կնորոգվի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը, կտեղադրվեն ջրաչափեր: Արդյունքում բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մոտ 1600 մետր խողովակ կփոխարինվի նորով, կբարելավվի ջրամատակարարումը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ներկա գտնվեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Նա շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց վարչության աշխատակիցներին՝ մաղթելով ամենայն բարիք և անվտանգ ծառայություն. - Այսօր այս համակարգը ամենակայացածներից է մեր երկրում: Հատկապես վերջին երկու տարում լուրջ առաջընթաց է գրանցվել տեխնիկական վերազինվածության, մասնագիտական պատրաստվածության առումով, ու այս գործընթացը շարունակական է լինելու:

Պարգևատրվեցին ոլորտի վետերանները 04.09.2020
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն Արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա առթիվ հյուրընկալել էր Լոռու մարզի փրկարարական ծառայության մի խումբ վետերանների: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց վաստաշատ փրկարարներին՝ մաղթելով առողջություն և բարեկեցություն: -Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն շրջափուլում առնչվում ձեզ և շատ կարևոր է, երբ կա վստահելի մի կառույց, անձինք, ովքեր պատրաստ են օգնության հասնելու ցանկացած պահի: Շնորհակալություն ձեզ:



