Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների

22.12.2020

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների:
Վստահ եմ՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի ջանադիր գործունեությամբ կձևավորեք ու կզարգացնեք Լոռու մարզի հոգևոր մշակույթի, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Համոզված եմ՝ Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ մարզում կյանքի կկոչվեն բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ողջունելի նախաձեռնություններ:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14