Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Հայտարարություն

Հայտարարություն 25.05.2023

Հունիսի 10-ին ժամը 12.00-18.00 Լոռու մարզպետարանի աջակցությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնադրված բիզնեսների ցուցահանդես-տոնավաճառը։ Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի շուրջ 70 շահառուներ։ Ցուցահանդես-տոնավաճառը կխթանի շահառուների ինքնազբաղվածությանը, կնպաստի նորաստեղծ բիզնեսների սոցիալական ակտիվացմանը։

«Ազգային արահետ» ծրագիրը կանցնի նաև Լոռու մարզով․ փոխմարզպետը հանդիպել է ծրագրի ղեկավարներին

«Ազգային արահետ» ծրագիրը կանցնի նաև Լոռու մարզով․ փոխմարզպետը հանդիպել է ծրագրի ղեկավարներին 25.05.2023

Հայաստանում կստեղծվի «Ազգային արահետ», որը կձգվի Ախթալայից մինչև Մեղրի և կանցնի երկրի 108 գյուղերով։ Քայլուղու երկարությունը կկազմի 954 կմ, որից 354 կմ կանցնի Լոռու մարզի տարածքով։ «Ազգային արահետ» նախագծի հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալել է «HIKEArmenia» ՀԿ-ի տնօրեն Արտակ Քոսյանին և Հայաստանի «Ազգային արահետ» նախագծի մենեջեր Արաքսի Սահակյանին։ Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Էդգար Հախվերդյանը։ Լոռու փոխմարզպետը իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցելու աշխատանքների ընթացքին։

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով

Իրազեկման արշավ՝ «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» թեմայով 24.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» իրազեկման արշավի շրջանակում Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կազմակերպել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող քայլարշավ։ Կենտրոնի սաները, ծնողներն ու աշխատակիցները անցորդներին իրազեկման թերթիկներ էին բաժանում ու պաստառներով ներկայացնում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։ Արշավի նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների հավասար իրավունքների ապահովումն է, իրավագիտակից սերունդ կրթելը։

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել 24.05.2023

Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ Հարավկովկասյան երկաթուղին այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ Ակցիային մասնակցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, երկաթուղու «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, երկաթուղու անվտանգության ծառայության մասնագետներ և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Վանաձորում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Վանաձորում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 22.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ. Վանաձորում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 1.75 մլրդ դրամ է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5.93 կմ ճանապարհ:

Անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը

Անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը 22.05.2023

Վանաձորի աթլետիկայի մասնագիտական մարզադպրոցում անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանի և Վանաձորի հանրակրթական դպրոցների 4-6 րդ դասարանների հավաքական թիմերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05