Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Անկախության տոնի առթիվ
22.09.2025
ՀՀ Անկախության 34-ամյակի կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, երկրապահ կամավորական միության անդամներ, բազմաթիվ վանաձորցիներ հարգանքի տուրք են մատուցել հասարակական-քաղաքական, ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակին և ծաղիկներ խոնարհել Սպարապետի արձանի մոտ:
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի զինվորական պանթեոններ:



