Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի տնտեսական զարգացումը լինելու է առաջնահերթություն. անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ գործարար ոլորտն ակտիվացնելու նպատակով. Ա. Խաչատրյան

11.01.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնարկել է ճանաչողական այցերը արտադրական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի գործարարներին աջակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ա. Խաչատրյանը խորհրդական Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վանաձորում գործող «ԳազԱրտ» արտադրամաս:
Մարզպետը ծանոթացավ արտադրամասի գործունեությանը, աշխատանքի կազմակերպմանը:
-Ողջունելի և խրախուսելի է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մարզի զարգացմանը, տնտեսական աճին և աշխատատեղեր կապահովի բնակիչների համար. «ԳազԱրտ»-ն այսօր աշխատանքով է ապահովում շուրջ 85 քաղաքացու: Վստահեցնում եմ՝ որպես մարզի ղեկավար՝ պատրաստ եմ աջակցելու հնարավոր բոլոր միջոցներով, ստեղծել կառուցողական ու մրցակցային դաշտ գործարար ոլորտի ներկայացուցիչների համար,- ասաց մարզի ղեկավարը:
«ԳազԱրտ»-ը զբաղվում է գազային ճնշակների արտադրությամբ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Ճնշակները հոսանք խնայող են, որակյալ և մատչելի: Առաջիկայում ևս մեկ արտադրամաս կշահագործվի՝ այս անգամ արդեն աշխատանքով ապահովելով մինչև 150 քաղաքացու:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53