Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առավելագույն թափանցիկություն ապահովելու պահանջով

Առավելագույն թափանցիկություն ապահովելու պահանջով 17.09.2020

Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը պարբերաբար իրականացնում է մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքէջերի ուսումնասիրություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Օրերս իրականացված թվով 16 համայնքների համացանցային պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են թերություններ. դրանք ներկայացվել են համայնքների ղեկավարներին:

Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի նմանօրինակ  արարքի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն

Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի նմանօրինակ արարքի հեղինակներն անպայման պատասխանատվություն կրեն 16.09.2020

Լոռու մարզպետարանի կողմից հնչեցված ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղան Վանաձորի Բանակի փողոցում. այստեղ՝ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ:

Մոտո-հեծանվարշավ՝ Սեպտեմբերի 21-ին

Մոտո-հեծանվարշավ՝ Սեպտեմբերի 21-ին 16.09.2020

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում անցկացվելիք մոտո-հեծանվարշավի կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ինչպես հայտնի է, միջոցառումն անց է կացվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, մարզի ղեկավարի և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:

Ներկայացվեցին մարզում իմունականխարգելման ցուցանիշները

Ներկայացվեցին մարզում իմունականխարգելման ցուցանիշները 16.09.2020

ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ ՀՀ մարզերում ըստ ժամանակացույցի կազմակերպվում են քննարկումներ:

Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող ծրագրերի համար

Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող ծրագրերի համար 15.09.2020

«Հայաստանի մանուկներ»(ՔՈԱՖ) հիմնադրամի կողմից Հայաստանում, այդ թվում և Լոռու մարզում կատարված աշխատանքների ամփոփման նպատակով տեսակապի միջոցով քննարկում անցկացվեց, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լուսինե Վարդանյանը, այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ներկաներին ողջունեց Գ. Մարկոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, Հայաստանում Էստոնիայի դեսպանատանը, ՔՈԱՖ-ին մարզում իրականացվող արդյունավետ ծրագրերի ու հատկապես համավարակով պայմանավորված այս օրերին մարզին ցուցաբերված մեծ աջակցության համար: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

«Մաղթում եմ, որ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով». Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այցելեց Վանաձորի թիվ 7 դպրոց

«Մաղթում եմ, որ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով». Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այցելեց Վանաձորի թիվ 7 դպրոց 14.09.2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում: Նա իր ջերմ բարեմաղթանքներն էր բերել առաջին դասարանցիներին. -Սիրելի՛ աշակերտներ, ձեզ մաղթում եմ բարի ուսումնառություն: Շնորհավորում եմ նաև ձեզ, հարգելի ուսուցիչներ և մաղթում, որ դպրոցի շենքային և գույքային պայմաններով առաջինը լինելով մարզում՝ առաջինը լինեք նաև կրթական մակարդակով,-ասաց Գ. Մարկոսյանը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանի և դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ փոխմարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, համաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրականացված նախապատրաստական աշխատանքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56