Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ուսումնական գործընթացը
13.01.2021
Հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական գործընթացը բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար:
Այս տարի գարնանային արձակուրդ կտրամադրվի միայն առաջին և երկրորդ դասարանի աշակերտներին:
Առաջինդասարանցիներին երկշաբաթյա արձակուրդ կտրամադրվի՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիներին՝ մեկշաբաթյա՝ մարտի 22-ից մինչև մարտի 28-ը:
Դպրոցներում ուշադրություն է դարձվում անհրաժեշտ ջերմային ռեժիմի, ինչպես նաև՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը:



