Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները

Պարգևատրվեցին «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները 01.06.2020

Այսօր Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո պարգևատրվեցին Լոռու մարզպետարանի և «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված, Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 28- ամյակին նվիրված «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները: Փոքրիկ նկարիչներին շնորհավորելու էին գնացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Մրցանակակիրներին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքի ջերմ խոսքերը հղեց մարզի ղեկավարը: Մարզպետն, ի դեմս զորյանական այգում հավաքված երեխաների, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ շնորհավորեց բոլոր մանուկներին՝ մաղթելով անհոգ մանկություն ու խաղաղ երկինք.

                 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 01.06.2020

Հարգելի՛ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության պարետի 30.05.2020թ. № Ց/89-2020 ցուցման համաձայն՝ կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով սույն թվականի մայիսի 30-ի ժամը 23։59-ից մինչև հունիսի 2-ը ժամը 23:59-ը տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Սուրբ Հովհաննես մատուռ արգելված է: Խնդրում ենք կարգապահություն ցուցաբերել:

Տեսախորհրդակցություն՝ փորձի փոխանակման նպատակով

Տեսախորհրդակցություն՝ փորձի փոխանակման նպատակով 01.06.2020

Լոռու մարզի աշխատանքային խումբը քույր մարզ` Չինաստանի Շանսի նահանգի հրավերով մասնակցեց պանդեմիայով պայմանավորված հակահամաճարակային փորձի փոխանակման տեսախորհրդակցության՝ > թեմայի շուրջ: Տեսախորհրդակցությանը մասնակցում էին նաև Ճապոնիայի, Չեխիայի, Թայլանդի, Քենիայի, Ուկրայինայի պատվիրակությունները: Լոռու մարզը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը, մարզպետարանի,Վանաձորի բժշկական կենտրոնի, թիվ 1 համաբուժարանի, ՀՎԿԱԿ Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու պաշտոնյաներ:

Փա'ռք մեր հերոսներին Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը

Փա'ռք մեր հերոսներին Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը 01.06.2020

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի տոնական օրվան նվիրված միջոցառումներն այս տարի համավարակի տարածման վտանգի պատճառով սակավամարդ էին: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը,Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ, այսօր վաղ առավոտյան այցելեցին Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածք։ Սեպուհ սրբազանը աղոթք հնչեցրեց առ Աստված հերոսամարտերում զոհված քաջորդիների հիշատակի համար, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը և ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողի մոտ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.05.2020

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ Պետական մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանում ֆինանսատնտեսական բնագավառի ռազմավարության մշակման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար:

Ամփոփ տվյալները կներկայացվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

Ամփոփ տվյալները կներկայացվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 27.05.2020

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի գնահատման մարզային հանձնաժողվի» նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Նիստում քննարկվեցին վերջին օրերին մարզի մի շարք համայնքներում ուժեղ քամու հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասների վերաբերյալ ակտերը, որոնք կազմվել և մարզպետարան են ներկայացվել համայնքապետարաններում գործող մշտական գործող հանձնաժողովների կողմից, կային նաև անհատական դիմումներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34