Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտգեն համակարգ

Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտգեն համակարգ 03.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել: Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն այս տարի աննախադեպ կլինեն

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն այս տարի աննախադեպ կլինեն 02.06.2020

Լոռու մարզը ներկայացրել է ավելի քան 4 մլրդ 722 մլն դրամի տարաբնույթ ծրագրեր: Ծրագրերի քանակի առումով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, իսկ ներդրվող գումարները 2019թ.-ի ցուցանիշը կգերազանցեն մինչև 3 անգամ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ 2020թ.-ին թվով 40 համայնք ներկայացրել է 98 սուբվենցիոն հայտ, մինչդեռ 2019թ.-ին թվով 24 համայնք իրականացրեց ընդհանուր թվով 55 ծրագիր՝ 1 մլրդ 818 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ներկա պահին հավանության է արժանացել 31 սուբվենցիոն ծրագիր: Եվ այսպես՝ Լեռնապատ համայնքում կիրականացվի՝ «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը:

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 02.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Մասնավորապես զեկուցվեց, որ Վանաձորի Բուլղարական տնակային ավանի հետ կապված խնդրի վերաբերյալ որևէ առաջընթաց չի գրանցվում, թեև հարցն անընդհատ օրակարգում է: Մասնավորապես խնդիրն այն է, որ այստեղ տեղակայված ժամանակավոր կացարանները պատկանում են բնակիչներին, մինչդեռ հողատարածքները՝ համայնքային սեփականության են: Մարզի ղեկավարի առաջարկությանը՝ հողատարածքները տրամադրել բնակիչներին, շուրջ մեկ տարի է, ինչ-ինչ պատճառներով լուծում չի ստանում:

«Բոլորը ստեղծված իրավիճակում պետք է շատ զգոն լինեն և հետևեն Պարետի ցուցումներին». մարզի ղեկավարն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում

«Բոլորը ստեղծված իրավիճակում պետք է շատ զգոն լինեն և հետևեն Պարետի ցուցումներին». մարզի ղեկավարն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում 02.06.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում՝ Պարետի ցուցումով սահմանված կանոնների պահպանումը տեղում վերահսկելու նպատակով:Նրան ուղեկցում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը: Հենց մուտքի մոտ մարզի ղեկավարը նկատողության արժանացրեց մեկ երիտասարդ տիկնոջ առանց դիմակի և ձեռնոցների շենքից դուրս գալու համար և հարցի միջոցով տեղեկացավ, որ նա բուժհաստատության աշխատակցուհի է: Ձեռնոցներ չէր կրում նաև քարտադարանի աշխատակցուհին: Այցելուներին հենց մուտքի մոտ ջերմաչափում արվեց և գրանցվեցին տվյալները, ապա առաջարկեցին մուտքի մոտ տեղադրված ալկոգելով ախտահանել ձեռքերը:

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GALA) ծրագրի շրջանակներում  հերթական  աջակցությունը ցուցաբերվեց Լոռու մարզին

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GALA) ծրագրի շրջանակներում հերթական աջակցությունը ցուցաբերվեց Լոռու մարզին 01.06.2020

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարզին հատկացվել է 9 տոննա հատիկաընդեղեն բակլազգի մշակաբույսերի (ոլոռ, սիսեռ, ոսպ, սոյա) էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներ։ Սերմացուները տրամադրվել են մարզի թվով 15 համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ մարզում հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքս իրականացնելու նպատակով: Մարզում սոյան առաջին անգամ կմշակվի փորձնական։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 25.05 – 27.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 25.05 – 27.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 01.06.2020

«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 243 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1373): Աջակցությունը նախատեսված է ընդհանուր առմամբ 1500 ընտանիքի համար: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի ևս 190 ընտանիքի(մինչ այժմ 490): Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի: Լոռու մարզպետարանի կողմից ձեռքբերված սնունդը բաշխվել է ինքնամեկուսացված ևս 3 ընտանիքի՝ մինչ այժմ՝ 38(ընդհանուր առմամբ կտրամադրվի 100 ընտանիքի):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:17:34