Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կաթնաջուրում կասֆալտապատվի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը 13.07.2020
Կաթնաջուր համայնքում կասֆալտապատվի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի շուրջ 400 գծմ հատվածը: Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի համայնքի համար և իրականացվում է բնակիչների խնդրանքով: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 25 մլն դրամ, որից ավելիքան 17 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, մնացած մասը համայնքային ներդրումն է:
Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ: Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով:

Կվերանորոգվի Կողես բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցը 10.07.2020
Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում սուբվենցիոն միջոցներով այս տարի կնորոգվեն ջրամատակարարման ներքին ցանցի վնասված հատվածները. նորով կփոխարինվի շուրջ 2000 գծմ խողովակ, կկառուցվի 5 դիտահոր, կտեղադրվեն 80 ջրաչափ և փականներ, կնորոգվի նաև օրվա կարգավորիչ ջրամբարը՝ լիարժեք ջրամատակարարման հնարավորություն ընձեռելով շուրջ 320 բնակչի: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 14 մլն 900 հազար դրամ, որից շուրջ 5 մլն դրամը համայնքային ներդրումն է:

Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում լիարժեք կոռոգվի 650 հեկտար հողատարածք 09.07.2020
Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում սուբվենցիոն միջոցներով կառուցվող մոտ 1500 մետր երկարությամբ ոռոգման համակարգի շնորհիվ լիարժեք ոռոգմամբ կապահովվի 650 հեկտար հողատարածք, ինչը լուրջ աջակցություն է գյուղատնտեսության զարգացման համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 20 մլն դրամ, որից շուրջ 7 մլն դրամը համայնքային ներդրումն է:

Ջրահեռացման համակարգ՝ Ծաղկաբեր համայնքում 08.07.2020
Ծաղկաբեր համայնքում առատ անձրևահոսքերի հասցրած վնասներից զերծ մնալու համար սուբվենցիոն միջոցներով 1-ին փողոցի 6-րդ փակուղում և 2-րդ փողոցում կկառուցվի ընդհանուր մոտ 830 գծմ երկարությամբ ջրահեռացման համակարգ: Ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 15 մլն 332 հազար դրամ, որից 6 մլն 899 հազար դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի շահառու է համայնքի բնակչության շուրջ 85 տոկոսը` մոտ 1150 մարդ:

Միասնական քննություններն՝ արտակարգ պայմաններում 08.07.2020
Ընդունելության քննություններն այս տարի արտակարգ պայմաններում են ընթանում, բայց նույնքան կարևոր ու նշանակալի են յուրաքանչյուր դիմորդի համար։ Գիտելիքի քննությունը ապագա ուսանողները հանձնում են՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Միասնական քննությունների ընթացքին ու պարետատան ցուցումների պահպանմանը հետևելու նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր եղավ Վանաձորի թիվ 24 և թիվ 5 դպրոցներում։ Նախապես ախտահանված քննասենյակներում իրենց ուժերն էին փորձում 134 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն առարկաներից։ Միասնական քննությունների կենտրոն է նաև թիվ 6 դպրոցը, որտեղ քննություններ են անցկացվում հայոց լեզու և ֆիզիկա առարկաներից:



