Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզադաշտերի կառուցում՝ Մարգահովիտ համայնքում

25.08.2020

 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում այս տարի միանգամից 2 մարզադաշտ է կառուցվում, որոնցից մեկը սուբվենցիոն ծրագրով՝ պետական օժանդակությամբ, մյուսը՝ Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Մարզի ղեկավարը ծանոթացավ խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է. մարզադաշտը կունենա հանդերձարան, տրիբունա, ցանկապատ,դարպասներ, 80ից 90 նստատեղ. մի խոսքով՝ այն կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Աշխատանքների մեծ մասը այս տարի կավարտվի, հաջորդ տարի էլ նախատեսում են նաև վազքուղիների կառուցում: Ներդրվում է մոտ 21 մլն դրամ, որից շուրջ 9 մլն-ը՝ պետական բյուջեից, մնացածը համայնքային ներդրում է:

Մարզի ղեկավարը կարևորում է պետության որդեգրած՝ սպորտաձևը զարգացնելու, երիտասարդների կյանքն ակտիվացնելու ու առողջ ապրելակերպին զարկ տալու քաղաքականությունը: Ասում է՝ մինչև տարեվերջ համայնքների զգալի մասը շահագործման պատրաստ խաղադաշտեր կունենա:

 

Արհեստական խոտածածկով հերթական մարզադաշտը կառուցվում է Մարգահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի մոտ, իսկ մարզում կառուցվող նման խաղադաշտերի թիվը 13 է : Այսուհետ երիտասարդները մինի ֆուտբոլ խաղալու հնարավորություն կունենան, խաղադաշտը կծառայի ոչ միայն դպրոցում սովորողներին, այլ նաև՝ համայնքի մյուս բնակիչներին:

Ծրագիրն իրականացնելու համար 20մլն դրամ է հատկացվել, ներդրում ունի նաև համայնքը ՝ 3 մլն 200.000 դրամի չափով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56