Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում մեկնարկում է երկար սպասված ArmGeoLori նախագիծը

27.08.2020

 Հայաստանը բացահայտելն ավելի հասանելի կլինի Լոռու մարզի բնակիչների համար:
Հայկական աշխարհագրական նախագիծը արդեն 8 տարի է, ինչ արշավների միջոցով բացահայտում է ողջ Հայաստանը՝ ամենախոր կիրճից մինչև ամենաբարձր գագաթ: Այսուհետ արշավներին մասնակցելու հնարավորություն է տրվում նաև Լոռու մարզի բնակիչներին. մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 6_ին. արշավախումբը գնալու է դեպի Վանաձորի հսկան՝ Ձիթհանից (Մայմեխ) սարը:
Վանաձորի մասնաճյուղը կգլխավորեն Գառնիկ Պողոսյանը և Անահիտ Կարապետյանը, որոնք արդեն հմուտ արշավականներ են։ Լոռեցիները կարող են միանալ ArmGeo Լոռի ֆեյսբուքյան խմբին, որտեղ տեղադրվելու են տեղեկություններ առաջիկա արշավների մասին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել արշավների կազմակերպմանն ու անցկացման հարցում: Մարզի ղեկավարը անձամբ մի քանի անգամ մասնակցել է նախագծին, այսուհետ էլ կաջակցի Լոռին բացահայտելու գործում: Սա լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր վերելքներ հաղթահարելու ու բնության սիրահար են: Այն, ինչը հասանելի չէ տրանսպորտային միջոցներով, դուք կարող եք ոտքով հաղթահարել։ Փորձառու արշավականները վստահեցնում են՝ անմոռանալի տպավորություններ կստանաք և հնարավորություն՝ բնությանը համընթաց քայլելու և նրա մասնիկը դառնալու:
Ալպինիզմի և Լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան մեծ ակնկալիքներ ունի այս նախաձեռնությունից։ Հնարավոր է՝ առաջիկայում մարզերից մեկում ֆեդերացիայի մասնաճյուղ բացվի: Եվ այդ մարզը կարող է լինել Լոռին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29