Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 1-ից կմեկնարկի 4 ծրագիր

Ապրիլի 1-ից կմեկնարկի 4 ծրագիր 22.03.2019

Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:

«Այցերի նպատակն է ի ցույց դնել դպրոցներում տիրող իրավիճակը՝ այդ կերպ նպաստելով կրթական և ուսումնասդաստիարակչական գործընթացի բարելավմանը»

«Այցերի նպատակն է ի ցույց դնել դպրոցներում տիրող իրավիճակը՝ այդ կերպ նպաստելով կրթական և ուսումնասդաստիարակչական գործընթացի բարելավմանը» 21.03.2019

Նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և վարչության մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետի հանձնարարությամբ անակնկալ այցեր են կատարել մարզային ենթակայության Լերմոնտովոյի, Շահումյանի, Աքորու միջնակարգ, Վանաձորի թիվ 22, Ալավերդու թիվ 2, թիվ 12, թիվ 4 հիմնական դպրոցներ: Շրջայցերի ընթացքում վեր են հանվել երեխաների ուսումնական կարիքները, ուսումնասիրվել են հաճախումները, մատենավարությունը, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատաժամանակը և փաստացի ներկայությունը դպրոցներում, շենքի և գույքի պահպանության խնդիրները:

Հաստատվելու դեպքում մարզում կիրականացվի 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ

Հաստատվելու դեպքում մարզում կիրականացվի 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 20.03.2019

Այս տարի Լոռու մարզի թվով 25 համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որից համայնքների ներդրումը կկազմի 1.110.144 հազար դրամ, այլ ներդրումները՝ 60.525.35 հազար: Ներկայացված ծրագրերը երեք անգամ ավելի են, քան նախորդ տարի:

Մարզի ղեկավարը կաթի մթերման գնի նվազեցման առիթով հանդիպում կունենա մթերող ընկերությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարների հետ

Մարզի ղեկավարը կաթի մթերման գնի նվազեցման առիթով հանդիպում կունենա մթերող ընկերությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարների հետ 19.03.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, ընդառաջելով Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների մի խումբ անասնապահների խնդրանքին, այսօր հանդիպեց նրանց հետ: Անասնապահները մարզի ղեկավարին փոխանցեցին իրենց մտահոգությունը՝ նշելով, որ կաթ մթերող ընկերությունները մեկ լիտր կաթի մթերման համար սահմանել են աննախադեպ ցածր գին՝ ընդամենը 120 դրամ, վստահեցնելով, որ նախորդ տարի կաթը հանձնել են 160-170 դրամով, ամռան ամիսներին սահմանված է եղել ամենացածր գինը՝ 130 դրամ:

Կկնքվի Լոռու մարզպետարան, «Ռոսֆրուտ» ընկերություն և գյուղատնտես եռակողմ պայմանագիր

Կկնքվի Լոռու մարզպետարան, «Ռոսֆրուտ» ընկերություն և գյուղատնտես եռակողմ պայմանագիր 19.03.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորում պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոսֆրուտ» ընկերության սեփականատեր Զոհրաբ Քեշիշյանի և մարզի խոշոր գյուղատնտեսների հետ: Զ. Քեշիշյանը նշեց, որ ընկերությունն ընդլայնում է գործունեութան շրջանակները և պատրաստ է պատվիրատու դառնալու կամ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորելու այն գյուղատնտեսներին, ովքեր կկարողանան ապահովել ոլոռի, լոբու, ոսպի, հնդկաձավարի, ձավարի մեծաքանակ արտադրություն:

«Արտոնյալ կարգավիճակ ունեցող հարկատուներ մարզում չեն կարող լինել». մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց Վանաձոր համայնքի ավագանու նիստին

«Արտոնյալ կարգավիճակ ունեցող հարկատուներ մարզում չեն կարող լինել». մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց Վանաձոր համայնքի ավագանու նիստին 19.03.2019

Այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա գտնվեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստի ընթացքում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-2021թթ․ զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2018 թվականի հաշվետվությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27