Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագրեր և նվերներ՝ «Մանկական լիգա» սպորտային հեռուստանախագծի մասնակից թիմերին

31.08.2020

 «Իմ քայլը» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության հետ միասին կազմակերպել և անց է կացրել «Մանկական լիգա» սպորտային հեռուստանախագիծը, որին մասնակցում էին նաև Վանաձորի թիվ 25 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցների հավաքական թիմերը: Նախագծի ընթացքում միմյանց հետ մրցել են ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից դպրոցականներ՝ տարբեր շարժախաղերի և էստաֆետային մրցումների շրջանակում:

Մեր մարզը ներկայացնող երկու թիմերն էլ գրավել են մրցանակային տեղեր: Եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել թիվ 25 դպրոցի թիմը, իսկ Ալավերդու թիմը գրավել է երկրորդ տեղը:

Այսօր Անդրեյ Ղուկասյանը շնորհավորագրեր ու նվերներ հանձնեց «Մանկական լիգա» հեռուստանախագծի մասնակից թիմերին և նրանց ուսուցիչներին լավագույնս ներկայանալու և մարզի պատիվը բարձր պահելու համար: Մարզպետը շեշտեց՝ անձամբ է հետևել մրցույթին և հպարտացել երեխաների հաջողությամբ:
Մարզի ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ Վանաձորի թիվ 25 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցների մարզադահլիճները կվերանորոգվեն հենց երեխաների՛ ջանքերի շնորհիվ: Երկու դպրոցներն էլ կապիտալ վերանորոգված մարզադահլիճներ կունենան, իսկ թիվ 25 դպրոցը՝ նաև՝ մարզագույք:

Սա դեռահասների շրջանում կավելացնի հետաքրքրությունը սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21