Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը Սարգիս Ղարիբյանի արվեստանոցում էր

28.08.2020

 Քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Գրիգոր Նարեկացի մեդալակիր Սարգիս Ղարիբյանը(Սևո) նշում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50ամյա հոբելյանը:

Լոռու մարզպետը այցելեց քանդակագործի արվեստանոց՝ աշխատանքներին ծանոթանալու, ևս մեկ անգամ կարևորելու նրա ունեցած դերն ու նշանակությունը մարզի մշակութային կյանքի զարգացման գործում:
Մարզպետը նշեց՝
 Քարին շունչ ու ոգի, կյանք ու կեցվածք տալով Դուք կերտել եք այնպիսի հուշարձաններ, կիսանդրիներ ու դիմաքանդակներ, որոնք սերնդից սերունդ փոխանցվելով՝ կպատմեն մեր մեծերի, հայ ազգի նվիրյալների անցած փառավոր ուղու մասին: Իսկ կերպարի տեսակը, հոգեբանությունը, շարժումն ու հայացքը տեսնելն ու փոխանցելը այնքան էլ հեշտ չէ, դա անել՝ Ձեզ հաջողվել է լավագույնս:
Մարզի ղեկավարը շեշտեց՝ մշակութային հարուստ ժառանգություն ունենք հե՛նց այսպիսի գործիչների շնորհիվ, հավատարիմ ենք մեր ավանդույթներին և շարունակելու ենք նույն ոգով: Մարզային իշխանությունն էլ ամեն ինչ անելու է՝ մշակույթի գործիչներին աջակցելու բոլոր նպաստավոր

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-30 17:48:09