Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում կատարվեց սպանդանոցային գործունեության ծավալմանն ուղղված պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Իրազեկում կատարվեց սպանդանոցային գործունեության ծավալմանն ուղղված պետական աջակցության ծրագրի վերաբերյալ 14.02.2020

ՀՀ կառավարության կողմից պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հետ կապված՝ համապատասխան գործողությունների իրականացման նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ շահագրգիռ կառույցների և սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Վերջիններիս հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով քննարկմանը ներկա էին նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

Մարզի ղեկավարի առաջարկությամբ կմշակվի մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր

Մարզի ղեկավարի առաջարկությամբ կմշակվի մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր 14.02.2020

Մարզի ղեկավարի կողմից Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են, և այսօր Անդրեյ Ղուկասյանի հրավերով Վանաձորում էին Գրանթ Թորնթոն(Grant Thornton) հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչները մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքն ուսումնասիրելու, ապա նաև դրանց ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր մշակելու նպատակադրմամբ: Մարզի ղեկավարի հետ հյուրերը շրջեցին նշված տարածքներում՝ իրականացնելով նախնական ուսումնասիրություններ:

Լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. հայտնաբերվել են անաերոբ ինֆեկցիայի հարուցիչներ

Լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. հայտնաբերվել են անաերոբ ինֆեկցիայի հարուցիչներ 14.02.2020

Ինչպես նախապես հայտնել էինք, Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրում խոզերի անկման պատճառները պարզելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի համապատասխան մասնագետները դեպքի վայրում անկված խոզերից կատարել էին նմուշառումներ և ուղարկել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»՝ լաբորատորիա փորձաքննություն կատարելու նպատակով:

Գ. Մարկոսյան. «Ամեն ինչից առավել կարևոր է լավ մարդ ու պահանջատեր քաղաքացի լինելը»

Գ. Մարկոսյան. «Ամեն ինչից առավել կարևոր է լավ մարդ ու պահանջատեր քաղաքացի լինելը» 13.02.2020

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի 15 պատանի մարզիկ-մարզուհիների և նրանց մարզիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: Գ. Մարկոսյանը, ողջունելով երեխաներին, հետաքրքրվեց նրանց առօրյայով մարզական հաջողություններով: Մարզադպրոցի սաները և մարզիչները մարզպետի տեղակալին ներկայացրեցին 2019թ. գրանցված հաջողությունները և 2020թ. ծրագրերը:

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան տարեդարձը՝  Երևանի՝ նրա անունը կրող դպրոցում

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան տարեդարձը՝ Երևանի՝ նրա անունը կրող դպրոցում 13.02.2020

Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալվել էր Երևանի՝ գրողի անունը կրող դպրոցում: Նրան ուղեկցում էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Դպրոցի աշակերտները ուսուցչական կազմի գլխավորությամբ Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառում էին նախապատրաստել: Դպրոցականներն այնքան պատկերավոր էին ներկայացնում սիրելի գրողին, որ Մաթևոսյանական շունչը տարածվել էր դպրոցի բոլոր անկյուններում:

ԲԳՎ-ներ հանձնվեցին աղետի հետևանքով բնակարան կորցրած 11 շահառուների

ԲԳՎ-ներ հանձնվեցին աղետի հետևանքով բնակարան կորցրած 11 շահառուների 13.02.2020

ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թ. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամ ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674,782.0 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ԲԳՎ-ներ հանձնեց Լեռնապատ(2 ընտանիք), Սարամեջ(2 ընտանիք), Լուսաղբյուր, Եղեգնուտ, Մարգահովիտ, Սարահարթ, Ծաղկաբեր, Մ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 16:14:35