Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալին

02.09.2020

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Մխիթարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ.պ. Լուսինե Վարդանյանը:

Մարզի ղեկավարի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը նախևառաջ խոսեց տարածաշրջանային համագործակցության խորացման, փոխգործակցության հնարավոր ընդլայնման մասին՝ միաժամանակ շեշտելով՝ երկու երկրների միջև բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի. այդ են վկայում առևտրաշրջանառության տարեցտարի աճող ծավալները, տարաբնույթ միջոցառումներն ու ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով:

Հերթական համագործակցության արդյունքում Սպիտակի բժշկական կենտրոնը ռենտգեն սարք ձեռք կբերի, ինչպես նաև Սպիտակի 6 դպրոցների կտրամադրվեն թվով 135 պլանշետներ՝ հեռավար կրթությունը անապահով ընտանիքների երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով: Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և շեշտեց՝ դրանք առավել քան կարևոր են և առաջնային նշանակություն ունեն համավարակով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու գործում:

Արժևորելով հայ- չեխական բարեկամությունը՝ Գայանե Մարկոսյանը նշեց՝ Լոռու մարզը մի շարք երկրների մարզերի հետ կապված է համագործակցության ու բարեկամության կապերով, ցանկությունը մեծ է քույր մարզերի թիվը ևս մեկով ավելացնելու և Չեխիայի որևէ մարզի հետ բարեկամանալու:

Յան Պլեշինգերն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտեց՝ տարբեր ոլորտներում համագործակցության լայն հեռանկարներ կան, և իրենք պատրաստ են քննարկել դրանց իրագործման հնարավոր տարբերակները:

Հաջորդ հանդիպումն արդեն ակնկալում են ծրագրերի իրականացման ավարտին՝ Լոռու մարզպետի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի միջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23