Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին ոլորտի վետերանները

04.09.2020

 

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն Արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա առթիվ հյուրընկալել էր Լոռու մարզի փրկարարական ծառայության  մի խումբ վետերանների: Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց վաստաշատ փրկարարներին՝ մաղթելով առողջություն և բարեկեցություն: 

-Յուրաքանչյուր մարդ իր կյանքի այս կամ այն շրջափուլում առնչվում ձեզ և շատ կարևոր է, երբ կա վստահելի մի կառույց, անձինք, ովքեր պատրաստ են օգնության հասնելու ցանկացած պահի: Շնորհակալություն ձեզ:

Մաղթում եմ, որ փրկարարներին ուղղված բոլոր կանչերը միմիայն բարեհաջող ավարտ ունենան և հանդիպումների ժամանակ առիթ լինի հիշելու միայն զվարճալի դեպքեր,- ասաց Գայանե Մարկոսյանը:

Նա Լոռու մարզպետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց մարզային փրկարարական ծառայության պահեստազորի փոխգնդապետներ Համլետ Ասրյանին, Սաշիկ Ղազարյանին և Ավետիք Բաբայանին: Նրանք հետաքրքիր միջադեպեր հիշեցին իրենց աշխատանքային գործունեությունից, պատմեցին նաև զավեշտալի դեպքեր՝ նշելով, որ օգնության են շտապել անգամ ամենաանհեթեթ իրավիճակների դեպքում:

Լոռու մարզային փրկարարական ծառայության խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Գառնիկ Գալստյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց մարզային իշխանություններին գնահատանքի համար՝ ընդգծելով, որ կենսաթոշակի անցած վետերանների համար մեծ պատիվ է, երբ իրենց հիշում և գնահատում են:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21