Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Հայկ Օհանյանին շնորհավորեց տարեդարձի առթիվ

Մարզի ղեկավարը Հայկ Օհանյանին շնորհավորեց տարեդարձի առթիվ 03.05.2019

Վանաձորի պատվավոր քաղաքացի, սիրված պետական, քաղաքական գործիչ Հայկ Աղասու Օհանյանը 88 տարեկան է: Այս առիթով նրան մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց պատվավոր այրին՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք. - Դուք հիրավի երկար բեղմնավոր ճանապարհ եք անցել, շուրջ 40 տարի գտնվել եք Կիրովականի, Հայաստանի Խորհրդային Միության քաղաքական կյանքի հորձանուտում, բոլոր կարևոր իրադարձությունների, բարեփոխումների ականատեսն ու մասնակիցն եք:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերն ընթացքի մեջ են

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերն ընթացքի մեջ են 02.05.2019

Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի անդամները՝ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, Գուգարքի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի խորհրդատու Վալերի Ջաղինյանը մշտադիտարկում անցկացրին Ձորագյուղ համայնքում՝ հընթացս ստուգելով համայնքում իրականացվող «Ձորագյուղի թիվ 1 գերեզմանատան պատի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագրի ընթացքը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին 02.05.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ֆրանսիական «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ալեն Սերիին և նույն կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 30.04.2019

Ապրիլի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձավ նախորդ շաբաթ Չինաստանի Ժողովրդական Հանապետություն կատարած աշխատանքային այցին: Ընդգծելով, որ այցն անցել է բավականին հագեցած գրաֆիկով՝ նշեց նաև, որ այն եղել է բավականին արդյունավետ:

Նոր թափ կհաղորդվի Լոռու մարզի և Շանսի նահանգի համագործակցությանը. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդս եկավ մամլո ասուլիսով

Նոր թափ կհաղորդվի Լոռու մարզի և Շանսի նահանգի համագործակցությանը. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդս եկավ մամլո ասուլիսով 30.04.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին ներկա գտնվեցին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ասուլիսի օպերատիվ առիթը մարզպետի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցն էր, որի շուրջն էլ ծավալվեց հարցուպատասխանը: Ա. Ղուկասյանը նախ ներկայացրեց մանրամասներ այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ դեռևս 2011թ. մարզը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի հետ կնքել է համագործակցության համաձայնագիր, սակայն հետագա տարիներին որևէ առարկայական քայլ տեղի չի ունեցել:

Փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Լոռու մարզպետարանի և Ալավերդի խոշորացված համայնքի միջև

Փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Լոռու մարզպետարանի և Ալավերդի խոշորացված համայնքի միջև 30.04.2019

Ապրիլի 30-ին մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ-Հայաստան(ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի ղեկավար` տիկին Տանյա Ռադոչային, հիմնադրամի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պետրոսյանին և Սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18