Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն առաջին ուսուցիչներին՝ ուսումնական տարվա արտակարգ մեկնարկին

01.09.2020

 Համավարակով պայմանավորված՝ գիտելիքի օրը այս տարի ստիպված ենք նշել առանց բազմամարդ միջոցառումների, սակայն ոչինչ չի խանգարում հիշել ու մեծարել առաջին ուսուցիչներին. մարդկանց, ովքեր գիտելիքի հիմքն են դրել՝ դրանով նաև ստեղծելով երկրի կայուն զարգացման ամուր հենք:

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի այցերը իրենց գրեթե ողջ գիտակցական կյանքը մանկավարժությանն ու երեխաների դաստիարակության պատասխանատու գործին նվիրած ուսուցիչներին՝ նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու նրանց կատարած աշխատանքը, տարիների սերն ու նվիրումը:
Գայանե Մարկոսյանը այցելեց դստեր առաջին ուսուցչուհի Բուրաստան Քառյանին, Ռաֆայել Հարությունյանը՝ իր դասվարին՝ Անգելինա Թումանյանին:
Այցելությունները երկուսի մոտ էլ արթնացրին դպրոցական տարիների հաճելի հիշողություններ: Ճիշտ է, այժմ երկու ուսուցչուհիներն էլ չեն դասավանդում, բայց դպրոցն ու երեխաներին մոռանալ չեն կարողանում, ասում են՝ մի ամբողջ կյանք նվիրել են դպրոցին, հիմա էլ ապրում են այդ տարիների հիշողություններով:
Ե ՛վ փոխմարզպետը, և ՛ կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետը երկուստեք շեշտեցին՝ ուսուցիչների սերը՝ մասնագիտական բարձր որակների հետ մեկտեղ, ամբողջացնում են նրանց կերպարները, անջնջելի հետք թողնում յուրաքանչյուրիս կյանքում. նրանք կոչված են ուսուցիչ լինելու ոչ միայն ուսումնառության տարիներին, այլ կյանքի հետագա բոլո ՛ր փուլերում առհասարակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36