Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԿԱՅՑԵԼԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 24.03.2020
Լոռու մարզի հարգարժան բնակիչներ, Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ 23.03.2020
Վանաձոր-Արթուր Օհանյան /Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար/-0322 2-22-50, 098 344-777- Վանաձոր, Տիգրան Մեծի պող. թիվ 22 /քաղաքապետարանի շենքի նկուղային հարկ/ Սպիտակ-Վարդան Սահակյան /Քաղաքապետի տեղակալ/-055 44-22-44-Սպիտակ, Շահումյան փող. թիվ 7 /քաղաքապետարանի հարևանությամբ՝ մանկապարտեզի շենք/ Ստեփանավան-Լևոն Քալանթարյան /Քաղաքապետի տեղակալ/-099 92-20-00-Ստեփանավան, Վիրահայոց փող. թիվ 7 /պահեստային տնտեսություն/ Ալավերդի-Սասուն Խեչումյան/Ալավերդու քաղաքապետ/-0253 2-41-00, 099 00-33-08- Ալավերդի, Զորավար Անդրանիկի փող. թիվ 8/1 /քաղաքապետարանի շենք/ Տաշիր-Էդգար Արշակյան/Տաշիրի քաղաքապետ/-0254 2-22-41, 091 30-60-60-Տաշիր, Քաղաքային հրապարակ /Մշակույթի տուն/(փոփոխված)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 23.03.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Ա. Մխիթարյանը ներկայացրեց մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի տարածքում իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված կանխարգելիչ գործողությունները: Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները մարզային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրամադրում են անհրաժեշտ նյութեր և պարագաներ՝ այդ թվում՝ ախտահանիչ միջոցներ, դիմակներ, ձեռնոցներ՝ սահմանված կարգի համաձայն ամենօրյա պարբերականությամբ ախտահանում կատարելու ցուցումով: Մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել ոչ միայն միջհամայնքային, այլև ներհամայնքային երթուղիները, ինչպես նաև տաքսի ծառայությունները: Այս գործընթացում կներգրավվեն նաև մարզպետարանում գրանցված կամավորները:

Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից 23.03.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներն, այսօր ախտահանիչ նյութեր, դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել մարզային երթուղիները սպասարկող «Միլլարեն», «Աստղանիվ», «Քարափտրանս», «Ֆիրմա Առ-Շին», «Անի», «Դիանա-Էդիտա», «Արծվաթև», «Վիտրաժ», «Ռոդի Գրուպ», «Լիլիթ-95», «Ուղեծիր», «Մ-Պողոսյան», «Ա.Տ.Գևորգյան», «Գրուրա» ընկերություններին, ինչպես նաև Սպիտակի և Ալավերդու ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ 20.03.2020
Լոռու մարզի հարգելի՛ բնակիչներ, Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Լոռու մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք nonahov@mail.ru էլ. հասցեին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները. անուն, ազգանուն, տարիք հեռախոսի համար, համայնք մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը) Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.03.2020
Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հորդորում ենք, ձեր դիմումները, բողոքները և հարցումները Լոռու մարզպետարանին հղել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով: Պատասխանները նույնպես կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: https://e-request.am/hy/