Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Անկախության 29. Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մոտոհեծանվարշավ

22.09.2020

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ վաղ առավոտյան, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Վանաձորի զինվորական պանթեոնում հանգչող հերոսների շիրիմներին։ Ապա՝ հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։
Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջերի հիշատակը, թեմի առաջնորդն աղոթք հնչեցրեց առ Աստված։
Փա՛ռք ձեզ, հայոց քաջեր։
Երախտապարտ ենք ձեզ անկախության համար։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի տարածքից մեկնարկեց մոտոհեծանվարշավը:
Մինչ մեկնարկը՝ մարզի ղեկավարը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին, ապա մարզի ղեկավարն իր շնորհավորանքը հղեց ներկաներին։
Միջոցառումն անցկացվեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ, նրանց և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ: Հեծանվարշավին միացել էին նաև անհատներ, թիմեր՝ մարզի ամենատարբեր համայնքներից:
Այս հեծանվարշավը Անկախության տոնին համահունչ համախմբման, միասնական ուժի ու հաղթանակի խորհուրդ ուներ, նաև նպատակ՝ խթանելու առողջ ապրելակերպը:
Հեծանվորդները հասան Կոտրած եկեղեցու տարածք, ապա վերջնագիծը հատեցին Հայքի հրապարակում։
Կոտրած եկեղեցու տարածքում
Գուգարաց թեմի առաջնորդը հոգեհանգստի կարգ կատարեց: Ներկաները թեմի առաջնորդի հետ միասին աղոթք հնչեցրեցին առ Աստված, ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին։
Մոտոհեծանվարշավը եզրափակվեց Հայքի հրապարակում՝ սիմվոլիկ շուրջպարով։
Մոտոհեծանվարշավի կայացմանն աջակցել են Լոռու մարզային փրկարարական վարչությունը, Ոստիկանությունը, Ճանապարհային ոստիկանությունը, Շտապօգնության ծառայությունը, ՀԿ կենտրոնը, Վանաձորի արհեստագործական ուսումնարանը, Աթլետիկայի մարզադպրոցը, «Բու» լեռնահեծանվային պարկը, «Մոտոզոնա» մոտոդպրոցի թիմը, Սպիտակ համայնքի թիմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09