Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արեն Մկրտչյանը բարձր է գնահատել Վանաձորի բռնցքամարտիկների միջազգային հաջողությունը
23.04.2026
Վանաձորի Ուլիխանյանի անվան բռնցքամարտի ակումբն օրերս միջազգային մրցաշարում գրանցել է նշանակալի հաջողություն․ 8 մասնակցից 7-ը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են հաղթանակով։
Արդյունքների ամփոփմամբ՝ ակումբի թիմը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն թիմ։
Վանաձորի թիվ 28 դպրոցում գործող ակումբը տարիներ շարունակ նշանակալի ներդրում ունի Լոռու մարզի բռնցքամարտի զարգացման գործում՝ ապահովելով նաև հաջող արդյունքներ միջազգային հարթակներում։
Արձանագրված հաջողությունների կապակցությամբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մարզադպրոց, շնորհակալություն հայտնել մարզչական անձնակազմին և մարզիկներին՝ ցուցաբերած բարձր արդյունքների և հետևողական աշխատանքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում



