Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվեց զանգվածայնության ապահովումը և բնակչության ներգրավումը աշխատանքներում

Կարևորվեց զանգվածայնության ապահովումը և բնակչության ներգրավումը աշխատանքներում 05.06.2019

Հունիսի 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի կազմակերպչական մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր հրավիրվել էր հերթական խորհրդակցությունը՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անց էր կացնում մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներում ներգրավվելիք մարդկային ռեսուրսով և տեխնիկայով հնարավորություն կա մաքրման աշխատանքներ իրականացնել 75-80 ընդգրկվածությամբ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է անգամ հանրապետության մասշտաբով:

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ 05.06.2019

Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Վերջինիս ներկա են եղել նաև ՀՀ մյուս մարզպետները:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցեր։ Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։

Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը

Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը 05.06.2019

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, շաբաթօրյակին կմասնակցի 10393 քաղաքացի: Աշխատանքներում կներգրավվի 253 տեխնիկա, կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից նախատեսում է փակել 88-ը:

Հրավիրում ենք 05.06.2019

2019թ թվականի հունիսի 11-ին, ժամը 10.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններին՝ այդ թվում և քաղհասարակության ներկայացուցիչներին, հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշգրտվում են

Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշգրտվում են 05.06.2019

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանի տեղեկացմամբ, հունիսի 4-ին Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով, նախնական տվյալներով վնասներ են կրել Շահումյան, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Սարալանջ, Հարթագյուղ, Մեծ Պարնի համայնքները: Այս պահին համայնքներում ստեղծված են համայնքային հանձնաժողովներ, որոնք աշխատանքներ են իրականացնում վնասների չափերը ճշտելու ուղղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09