Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ 05.06.2019

Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Վերջինիս ներկա են եղել նաև ՀՀ մյուս մարզպետները:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցեր։ Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։

Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը

Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը 05.06.2019

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, շաբաթօրյակին կմասնակցի 10393 քաղաքացի: Աշխատանքներում կներգրավվի 253 տեխնիկա, կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից նախատեսում է փակել 88-ը:

Հրավիրում ենք 05.06.2019

2019թ թվականի հունիսի 11-ին, ժամը 10.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններին՝ այդ թվում և քաղհասարակության ներկայացուցիչներին, հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշգրտվում են

Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշգրտվում են 05.06.2019

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանի տեղեկացմամբ, հունիսի 4-ին Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով, նախնական տվյալներով վնասներ են կրել Շահումյան, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Սարալանջ, Հարթագյուղ, Մեծ Պարնի համայնքները: Այս պահին համայնքներում ստեղծված են համայնքային հանձնաժողովներ, որոնք աշխատանքներ են իրականացնում վնասների չափերը ճշտելու ուղղությամբ:

«Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը». Մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

«Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը». Մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով 03.06.2019

Մայիսի 31-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ ներկայացնելով իր՝ որպես մարզպետ պաշտոնավարման օրից մինչ այսօր իրականացված աշխատանքների հաշվետվությունը, և պատասխանեց լրագրողների կողմից առաջադրված հարցերին: Անդրադառնալով առողջապահության ոլորտին մարզի ղեկավարը, որպես կարևոր ձեռքբերումներ առանձնացրեց մարզային բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների և միջին բուժանձնակազմի թափուր հաստիքների մրցույթների թափանցիկության բարձրացումը և օբյեկտիվ ընտրությունը, նոր երիտասարդ բժիշկների ներգրավումը, բուժանձնակազմի վերապատրաստումների ակտիվացումը, ուռճացված հաստիքացուցակների կրճատումը:

Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը

Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը 03.06.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ներկա գտնվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Մաշտոց հանդեսի գեղարվեստական խմբագիր Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13