Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փորձելու ենք անել ամեն ինչ տեղական արտադրողներին աջակցելու նպատակով. Ա. Խաչատրյան 14.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելեց Վանաձորում գործող «Դիետ» ՍՊԸ-ի ատադրամաս: «Դիետ» ՍՊԸ-ն շուրջ 25 տարի է՝ զբաղվում է կաթնամթերքի գրեթե բոլոր տեսականիների արտադրությամբ(թթվասեր, մածուն, յոգուրտ, պանրի տեսականիներ, կաթնաշոռ և այլն): Արտադրանքը սպառում են մարզի տարածքում:

Պահպանե՛լ հակահամաճարակային կաննոները, լինե՛լ զգոն 13.01.2021
Հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը Լոռու մարզում 8119 է: Մինչ օրս առողջացել է 7458 քաղաքացի,մահերի ընդհանուր թիվը 135 է: Ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր: Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված անձանց բուժում են իրականացնում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ այս պահին բուժում է ստանում 3 և Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 70 հիվանդ:
Մեկնարկել է ուսումնական գործընթացը 13.01.2021
Հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական գործընթացը բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար: Այս տարի գարնանային արձակուրդ կտրամադրվի միայն առաջին և երկրորդ դասարանի աշակերտներին: Առաջինդասարանցիներին երկշաբաթյա արձակուրդ կտրամադրվի՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիներին՝ մեկշաբաթյա՝ մարտի 22-ից մինչև մարտի 28-ը: Դպրոցներում ուշադրություն է դարձվում անհրաժեշտ ջերմային ռեժիմի, ինչպես նաև՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանքային տարի. -Մեր երկրի՝ այդ թվում և մարզի առջև լուրջ մարտահրավերներ կան ծառացած՝ 2020թ.-ին մեզ պատուհասած համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով: Վստահ եմ համախմբվածությամբ և միասնականությամբ, զօր ու գիշեր աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել բոլոր խնդիրերը՝ ի շահ մեր մարզի զարգացման և մարզի բնակիչների բարեկեցության: Կարևորում եմ հատկապես աշխատանքային ջերմ մթնոլորտի ապահովումը և բարձր կարգապահությունը,-ասաց Արամ Խաչատրյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնարկել է ճանաչողական այցերը արտադրական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի գործարարներին աջակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով: Ա. Խաչատրյանը խորհրդական Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վանաձորում գործող «ԳազԱրտ» արտադրամաս: Մարզպետը ծանոթացավ արտադրամասի գործունեությանը, աշխատանքի կազմակերպմանը:

Սուրբ ծննդյան օրը մատուցված պատարագին ներկա էր նաև մարզի ղեկավարը 08.01.2021
Հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ի լուր հավատավոր ժողովրդի հայտարարվեց Քրիստոսի Սուրբ ծննդյան ավետիսը: Սուրբ ծննդյան օրվա առթիվ Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Սուրբ պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնյաց կարգ՝ ի խորհուրդ Հիսուս Քրիստոսի մկրտության: Նախօրեին մատուցվել էր Ճրագալույցի պատարագ:



