Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

22.02.2021



Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվող հարցերի թվում էին.
համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը,
կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները,
դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների, ջերմային ռեժիմի պահպանումը և ձմեռային պահպանության կազմակերպումը,
ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպումը:
Համայնքների բյուջեների կատարողական բարձր ցուցանիշների ապահովումը շարունակում է առաջնային մնալ. եռամսյակային տվյալներով ունենք 58 տոկոս կատարողական: Մարզպետի հանձնարարականն է՝ խնդիրը ուշադրության կենտրոնում պահել, հարկ եղած դեպքում՝ անձամբ այցելել ցածր ցուցանիշներ արձանագրող համայնքներ և տեղում բացատրական աշխատանքներ տանել:
Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը մարզում հետևյալ պատկերն ունի. փետրվարի 22-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 8900 է, փաստացի բուժում է ստանում 436 քաղաքացի, հոսպիտալացված են 33-ը, որոնցից 23-ը գտնվում են ծանր, 10-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Առողջացածների թիվը 8299 է: Մարզում գրանցված մահերի թիվը 145 է: Սպիտակի բժշկական կենտրոնը դեռևս կշարունակի զբաղվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց բուժմամբ:
Մարզի ղեկավարի հաջորդ հանձնարարականն է՝ հետևողական լինել ձյան մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու հարցում: Այդ նպատակով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ տանել մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ:
Հանրակրթության ոլորտում շարունակվելու է խիստ վերահսկողությունը դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների, ջերմային ռեժիմի պահպանմանը. այդ նպատակով պարբերաբար այցեր կկազմակերպվեն ուսումնական հաստատություններ:
Օլիմպիադաների մարզային փուլն ավարտվել է, փետրվարի 20-ից աշակերտները մասնակցում են հանրապետական փուլին: 14 առարկայից յուրաքանչյուրից 12 աշակերտի մասնակցության հայտ է ներկայացված:
Ի թիվս ներկայացված հարցերի՝ քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59