Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը կարևորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը և հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը

23.02.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Աժ պատգամավոր Վանիկ Օհանյանն այսօր ճանաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոնում էին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Ներկաները խոսեցին ոլորտի խնդիրներից, առաջնահերթություններից:
Մարզի ղեկավարը, շրջելով բաժանմունքներով, զրուցեց և՛ հիվանդների, և՛ բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց ծառայությունների որակով, առկա բուժտեխնիկայով և բուժհաստատության կադրային հագեցվածությամբ: Նա եղավ նաև արյան փոխներարկման և շտապօգնության կայաններում:
-Վստահ եմ՝ձեզնից յուրաքանչյուրն իր գործի պրոֆեսիոնալն է: Համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարին իրավիճակում դուք դա ապացուցել եք ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքով: Վստահ եղեք՝ որպես կառավարության ներկայացուցիչ՝ պատրաստ եմ բոլո՛ր ջանքերը ներդնել բուժհատատությանն օգտակար լինելու նպատակով,-ասաց մարզի ղեկավարը:
Նա կարևորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը, գործընկերային ջերմ մթնոլորտը, հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը:
Առողջապահական խնդիրները կշարունակեն մնալ մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59