Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մշակույթի ոլորտի վաստակավորները մարզպետի ուշադրության կենտրոնում են 29.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր գեղանկարիչ, մանկավարժ Կառլեն Քոչինյանին՝ շնորհավորելու ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների կապակցությամբ: Մարզի ղեկավարը շեշտեց՝ արվեստի և մշակույթի ոլորտում Լոռին առաջիններից է՝ նման գործիչների անմնացորդ նվիրումի ու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հերմինե Գասպարյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով 27.01.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի նախկին պետ Հերմինե Գասպարյանին մարզպետարանում գործունեության շուրջ 8 ամսվա ընթացքում իրականացված պատասխանատու աշխատանքի, մարզին մատուցված ծառայության համար:

Աշխատանքային խորհրդակցություն 26.01.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց մարզպետարանի նորանշանակ վարչության պետերին՝ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզանն Պողոսյանին, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Կամո Աշրաֆյանին, Զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հերմինե Գասպարյանին՝ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանին և հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը: Ն. Դադյանը համառոտ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ իրականացնում են կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի քաղաքներում և գյուղերում, այդ թվում և՝ Լոռու մարզում։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ մարզի գրողական համայնքի ներկայացուցիչների հետ: Կարևորելով գրողների դերակատարությունը հանրության գիտակցության ձևավորման ու զարգացման գործում ՝ մարզի ղեկավարը շեշտեց՝ այսօր առաջնային է ստեղծագործող անհատների ներուժը ծառայեցնել ժողովրդի համախմբան, միասնական դարձնելու գործին: -Մեր նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել ու գտնել դրանց հաղթահարման ուղիները.այս հանդիպումները հենց դրան են միտված: Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք մեր համագործակցությունը ամուր հիմքի վրա դնելու և ցանկալի արդյունքներ գրանցելու համար: Հավատացած եղեք՝ ձեզ հուզող հարցերը մեր օրակարգում են,- նշեց մարզի ղեկավարը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը մարզի համայնքների ենթակայության մշակութային օջախների մի խումբ գործիչների հետ մեկ նպատակ էր հետապնդում. կառուցողական մթնոլորտում քննարկել ոլորտում առկա խնդիրները և միասնական ջանքերով քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: -Մշակութային գործիչները, մտավորականները մեր երկրի համար բոլոր դժվարին իրավիճակներում մեծագույն դերակատարություն են ունեցել՝ օգնելով դիմակայել առկա մարտահրավերներին և սատարել ժողովրդին հաղթահարելու դժվարությունները, հուսալքությունը: Բարձր գնահատելով յուրաքանչյուրիդ վաստակը՝ կարևորում եմ ձեր ներդրումը այս կարևորագույն հարցում: Անկախ քաղաքական հայացքներից՝ մեր նպատակը լինելու է նոր լույս վառել ու վանել ժողովրդից ընկճվածությունը: Հենց այս տրամադրվածությամբ եմ ստանձնել մարզի ղեկավարի պաշտոնը. համագործակցելու ենք բոլորի հետ: Վստահեցնում եմ՝ պատրաստ եմ լսել ցանկացած կառուցողական քննադատություն և ընդունել ցանկացած ողջամիտ առաջարկություն՝ ի շահ մարզի զարգացման և լոռեցու բարեկեցության,-ասաց Ա. Խաչատրյանը:



