Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտման նպատակով Լոռու մարզպետարանը և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կհամագործակցեն

11.03.2021

 Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման նպատակն անձը հաստատող փաստաթուղթ և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանն ուղղված համագործակցային քայլերի նախանշումն էր:
«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը ՄԱԿ ՓՀԳ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2018թ.-ին մեկնարկել և շարունակում է իրականացնել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը: Արդեն իսկ հասցրել են աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում բնակվող շուրջ 200 անձի: Այս տարի կազմակերպությունը նախատեսում է աշխատանքներ իրականացնել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Գոռ Ասրյանը նշեց, որ Լոռու մարզպետարանն իր կարողությունների և հնարավորությունների շրջանակներում հետամուտ է լինում նման անձանց հայտնաբերմանը. այս պարագայում ևս մազպետարանը պատրաստակամ է կազմակերպության հետ համագործակցությամբ աշխատանքներ իրականացնելու խնդրի ամբողջական կարգավորման համար:
Ծրագիրը հանգամանորեն ներկայացրեցին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Մարիա Հարութունյանը: Քննարկում ծավալվեց նաև մասնավոր դեպքերի հետ կապված:
Մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնայները ևս վերահասատատեցին կազմակերպության հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53