Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԼՈՌԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ»

09.03.2021

 Տևական դադարից հետո, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռները բացեց այցելուների առաջ:
«Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև թանգարանների դերն ու նշանակությունը կարևորող քաղաքացիներ:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տան «Շողակն» երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսք ասաց թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:Վերջինս ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց բացմանը մասնակցելու և մշտապես թանգարանին աջակցելու համար: Տնօրենը հանգամանալի ներկայացրեց հնագիտական և ազգագրական ֆոնդերի եզակի նմուշները, որոնք մեր տարածաշրջանի հարուստ պատմության լուռ վկաներն են: Գոհունակության և երախտիքի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, ով բարձր գնահատեց թանգարանի տնօրենի և աշխատակիցների կատարած գործը և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Հյուրերի խոսքով՝ թանգարանը մեծ ու նվիրական գործ է կատարում այս ուղղությամբ, որը նաև գիտական ու ճանաչողական կարևոր նշանակություն ունի:
Արվում է ամեն ինչ, որ ողջ տարվա ընթացքում թանգարանը լինի մարդաշատ, իրականացվեն բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ, և ընդլայնվի թանգարանի համագործակցությունների շրջանակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23