Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի շնորհավորանքին է արժանացել հունվարի 1-ին 100-ամյակը բոլորած Մարուս Սարգսյանը 03.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը առաջին աշխատանքային օրն այցելել են հունվարի 1-ին մեկ դարը բոլորած Մարուս Սարգսյանին, ջերմորեն շնորհավորել նրան մարզի ղեկավարի կողմից: Պաշտոնյաները տատիկին մաղթել են առողջություն, բարեկեցություն, դեռ երկար տարիներ զավակներով, թոռներով ու ծոռներով շրջապատված լինելու երջանկություն:

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.12.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 26-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:

Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում հուների մաքրման աշխատանքներ են տարվում

Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Դեբեդ գետերի խնդրահարույց հատվածներում հուների մաքրման աշխատանքներ են տարվում 24.12.2024

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է հեղեղումների հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու և հետագա հեղեղումների վտանգը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառավարման նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ ոլորտային կազմակերպության գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ալավերդի, Թումանյան և Փամբակ համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել 24.12.2024

Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Լոռու մարզպետն ընդգծել է տրված բոլոր հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը:

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները 24.12.2024

Դեկտեմբերի 24-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն 20.12.2024

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46