Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է
27.10.2025
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաները, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության մի խումբ անդամներ և քաղաքացիներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:
Ներկաները ծաղիկների խոնարհումով ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը։



