Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դսեղ համայնքը ձեռք կբերի գյուղտեխնիկա 19.07.2021
Այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Դսեղ համայնքը ձեռք կբերի գյուղտեխնիկա՝ կուլտիվատոր, կարտոֆիլ ցանող և հանող մեքենաներ, հողաֆրեզ, հացահատիկային շարքացան: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում մշակվող հողատարածքները կավելանան մոտ 250 հա-ով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 13.4 մլն դրամ, որից 6.03 մլն դրամը՝ պետական, 7.37 մլն դրամը համայնքային ներդրում է: Ծրագրի շահառու է մոտ 2200 բնակիչ:

Ռաֆայել Սեփխանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով 16.07.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար շարքային Ռաֆայել Աշոտի Սեփխանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հետ միասին մեդալը հանձնեց Ռաֆայելի հայրիկին:

500 մլն դրամ՝ Մ3 Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերանորոգման համար 15.07.2021
Մ3 Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 141կմ-ից- 154 կմ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ: Գոյություն ունեցող ասֆալտապատ ծածկի վրա առկա էին ցանցային ճաքեր, մաշվածություն. ուստի նշված ճանապարհով անցնելիս վարորդները դժգոհում էին առաջացող անհարմարություններից: Կատարվել են ֆրեզավորման, բիտումի լցաբաշխման, հարթեցնող շերտի և 5սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Աշխատաքնների ավարտից հետո կունենանք հարմարավետ, ասֆալտապատ ճանապարհ: Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Ներդրումը կատարվել է ՀՀ կառավարության կողմից. պետական բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ:

Անվտանգ երթևեկություն՝ երկաթուղային գծանցներում 15.07.2021
«Գծանցների օր» միջոցառման շրջանակներում այսօր Լոռու մարզի Սպիտակ և Ախթալա համայնքներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորոցին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և ցուցաբերել զգոնություն, տրամադրեցին երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության մասին հուշաթերթիկներ՝ հստակ կանոնների շեշտադրմամբ: Միջոցառումն ուղղված էր՝ վարորդներին ևս մեկ անգամ հիշեցնելու երկաթուղային գծանցների ճիշտ հատման կանոնները:

Ձեր հաջողություններն ու հաղթանակները հպարտության առիթ են ողջ հայության համար,- Ա. Խաչատրյան 14.07.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց, շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց Ուկրաինայում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալակիր մարզիկներին, նրանց մարզիչներին ու Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահին: Մարզպետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ոչ միայն մեր մարզի, այլ նաև ողջ Հանրապետության պատիվը բարձր պահելու, հայոց եռագույնը ծածանելու ու հաղթանակի բերկրանք պարգևելու համար: - Ձեր հաջողությունները, մեդալներն ու հաղթանակները հպարտության առիթ են ողջ հայության համար, ձեր հաղթանակները նաև մեր հաղթանակներն են, - նշեց մարզպետը՝ կարևորելով ցանկացած ձեռքբերում, որը հարթակ ու հնարավորություն կդառնա հետագա հաջողություների համար:

Շնորհակալագրեր՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին 13.07.2021
Լոռու մարզպետ Արամ խաչատրյանը այսօր հյուրընկալել էր Նոբել Էմինյանին և Ռիմա Խանզադյանին՝ շնորհակալագրեր հանձնելու և շնորհակալանքի խոսքեր ուղղելու՝ «Ճանաչիր Հայաստանը» միջոցառմանը ազգային պարն ու երաժշտությունը լավագույնս ներկայանացնելու և մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար: Մարզի ղեկավարը նշեց՝ ողջունելի է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը միտված է հայոց մոռացված արժեքները վերհանելուն, երիտասարդ սերնդի մոտ սեր ու հետաքրքրություն առաջացնելուն, հայկական արվեստը, երգն ու պարը կրկին ապրեցնելուն: Մարզպետը վստահեցրեց՝ երիտասարդների ներգրավմամբ նմանատիպ միջոցառումների կազմակերպման ու անացկացման հարցում մարզպետարանը պատրաստ է հնարավորոության սահմաններում աջակցել, ինչու ոչ՝ նաև ակտիվ մասնակցություն ապահովել:



