Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ 13.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ մարզպետին կից ձևավորվում է գործարարների ակումբ՝ ոլորտին առնչվող ամենահրատապ խնդիրների քննարկման, ներդրումային ծրագրերի ակտիվացման նպատակով: Նախնական համաձայնությամբ ակումբում ընդգրկված են տարբեր ոլորտներից Լոռու մարզը ներկայացնող թվով 14 գործարարներ՝ սպասարկում, շինարարություն, արտադրություն. գյուղատնտեսություն, հրատարակչություն, ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես և այլն: Դեկտեմբերի 12-ին անցկացվեց մարզի ղեկավարի առաջին հանդիպումը ակումբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայներ:

Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է. Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է եղել հոբելյանական հանդիսությանը

Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է. Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է եղել հոբելյանական հանդիսությանը 13.12.2019

Դեկտեմբերի 12-ին գուսան Զաքարյանի անվան Վանաձորի թիվ 3 մշակույթի տանը տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում: Կազմակերպությունը մեկնարկել է նախատոնական հրաշալի նախագիծ՝ Գաղտնի Ձմեռ Պապ անվանմամբ, որի շրջանակներում ցանկացողները գնում են տոմսակ, որի գումարով Ամանորին մեկ երեխա տոնական նվերներ է ստանում գաղտնի Ձմեռ Պապից: Մարզպետ Ղուկասյանի կողմից նվերներ կստանան երկու երեխաներ: Տոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՎՎՀ Լոռու մարզային ծրագրի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Մարզի ղեկավարը ծանոթացավ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի կողմից տնտեսված միջոցներով իրականացված աշխատանքներին

Մարզի ղեկավարը ծանոթացավ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի կողմից տնտեսված միջոցներով իրականացված աշխատանքներին 13.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հյուրընկալվեց Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Այստեղ դպրոցի տնտեսված միջոցներով և մարզպետարանի անմիջական վերահսկողությամբ մի շարք աշխատանքներ են իրականացվել. վերանորոգվել է դպրոցի տանիքը, հանդիսությունների դահլիճը, ուսուցչանոցը՝ համալրվելով նոր գույքով, այստեղ հիմնված «Արմաթ» լաբորատորիան համալրվել է 32 համակարգչով, գույքով:

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 12.12.2019

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում դեկտեմբերի 11-ին բացվել է Քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ գրասենյակում բնակիչներին համայնքային ծառայություններ կմատուցվեն ավելի դյուրին և կարճ ընթացակարգերով, իսկ համայնքում ընդգրկված բնակավայրերի բնակիչները դրանք կարող են ստանալ անմիջապես իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:

«Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում, մնում է միայն կամք և ցանկություն դրսևորել»

«Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում, մնում է միայն կամք և ցանկություն դրսևորել» 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՄԱԿ-ի «Կանանց հզորացման և գենդերային հավասարության» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանին և «Կանայք և երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրի համակարգող Ժաննա Հարությունյանին: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ներկայացրեցին ՄԱԿ-ի կողմից կանանց հզորացմանը, գենդերային հավասարությանը, երիտասարդների ակտիվացմանն ուղղված ծրագրերը: Նրանք նշեցին, որ այս ուղղություններով աշխատանքներ են տանում՝ սկսած 2012թ.-ից: Կատարվել են որոշակի վերլուծություններ ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության, հատկապես փոքր համայնքներում ժողովրդավարական գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության վերաբերյալ և այլն: Արդյունքներն, ըստ նրանց, գոհացուցիչ չեն եղել և թվով 4 ծրագրեր ուղղվել են նմանատիպ խնդիրների հաղթահարմանը, կանանց և երիտասարդների հզորացմանն ու նրանց ակտիվ ներգրավվածության խթանմանը ՏԻՄ գործընթացներում, քաղաքական դաշտում և այլն:

Գ. Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

Գ. Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 12.12.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 20 բնակիչ մարզի տարբեր տարածաշրջաններից: Բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին՝ ֆինանսական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, աշխատանքի տեղավորման և այլն: Փոխմարզպետը պարզաբանեց, որ բնակարանային պայմանների բարելավման լիազորություն մարզպետարանը չունի, քանի որ կառավարությունը նման ծրագիր չի իրականացնում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36