Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանին

Մարզի ղեկավարը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանին 12.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանին: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 12-ի թիվ 1148-Ա որոշմամբ Վանիկ Օհանյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Մարզպետ Ա. Խաչատրյանը շնորհավորեց Վ. Օհանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ պաշտոնավարման ժամանակահատվածում Վ. Օհանյանը պատվով և պատասխանատվությամբ կկատարի իրեն վստահված աշխատանքը, հատկապես այնպիսի բարդ շրջափուլում, ինչպիսին առաջիկայում սպասվող համայնքների խոշորացման գործընթացն է և Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունները:

Լոռու մարզում կայացավ «Բերքի տոն 2021» տոնահանդեսը

Լոռու մարզում կայացավ «Բերքի տոն 2021» տոնահանդեսը 11.10.2021

Բերիքի տոն 2021» ավանդական տոնահանդեսն այս տարի անցկացվեց Մեծավան համայնքի վարչական տարածքում: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզի գյուղական և քաղաքային համայնքները՝ ներկայացնելով իրենց արտադրած օրգանական և բնական գյուղմթերքը, բերքն ու բարիքը, տեղական արտադրության բազմազան սնունդն ու այլ արտադրանքներ, նաև՝ ձեռք բերված գյուղտեխնիկան: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո մեկնարկեց միջոցառումը: Տոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ սերտ համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում կհաջողվի արձանագրել նոր հաջողություններ ու ձեռքբերումներ.

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 11.10.2021

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության աշխատակիցների և համապատասխան մի շարք այլ կառույցների մասնակցությամբ անցկացվեց «ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ազդարարումը տեղի ունեցավ վաղ առավոտյան՝ 8.00-ին, այնուհետ 9.30-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ուսումնավարժության տեսական հատվածը:

Վանաձորի արվեստի պետական քոլեջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին

Վանաձորի արվեստի պետական քոլեջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին 08.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի և կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման ծրագրի ընթացքին: Վերջինս ինչպես հայտնի է իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ:

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ 06.10.2021

Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականցավել է 25.000 դոլար արժողությամբ ծրագիր: Ծրագրի արդյունքում այսօր դպրոցում բացվեցին՝ զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով: Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, «Rotary Club of Yerevan-International» ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:

                     «Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին 06.10.2021

Հարգելի՛ գործընկերներ Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-16-ը Լոռու մարզի Մեծավան համայնքի վարչական տարածքում(Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կիլոմետրում) տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը: Կցուցադրվեն մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքները, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ: Երաժշտական կատարումներով հանդես կգան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ, կլինեն մարզական ցուցադրական ելույթներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59