Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը համաֆինանսավորել է «Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» սուբվենցիոն ծրագիրը

25.11.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լուսաղբյուր համայնքում էր՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակներում հանդիպում կայացավ նաև ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանի, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի անդամ Ալվինա Ավագյանի և «Սպիտակ ֆերմեր» ՀԿ նախագահ Սարգիս Մարկոսյանի հետ: Ներկա էր նաև համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը։
ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը համաֆինանսավորում է «Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» սուբվենցիոն ծրագիրը: Ներդրման չափը կազմում է շուրջ 30 տոկոս (10 մլն դրամ): Գ. Ասրյանն շնորհակալություն հայտնեց ծրագրի ներկայացուցիչներին համայնքի համար նման կարևոր ծրագրին աջակցելու համար: Աշխատանքներն արդեն ավարտված են:
Ի դեպ, սա ծրագրի միակ աջակցությունը չէ համայնքին. նախատեսվում է տրամադրել բարձրարժեք մշակաբույսերի սերմացուներ, ներդնել մշակման տեխնոլոգիա, հիմնել մշակաբույսերի մաքրման և տեսակավորման կայան, ներդնել սերմացուների շրջանառու բանկի գաղափարը։
Մարզպետի տեղակալը վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:
Հարկ է նշել, որ Լուսաղբյուր համայնքում այս տարի իրականացվում է ընդհանուր առմամբ 4 ծրագիր՝ Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում(35 մլն դրամ), համայնքի 5-րդ փողոցի և գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում(ծրագրի արժեքը՝ շուրջ 24 մլն դրամ), խմելու ջրի ջրագծի վերակառուցում(շուրջ 12 մլն դրամ) և փողոցների գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում(9 մլն դրամ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53