Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթանում են Վանաձորի Ներսիսյան 1-ին նրբանցքի շինաշխատանքները 04.08.2026

Հիմնանորոգվում է Վանաձորի Ներսիսյան 1-ին նրբանցքը՝ 7 մետր քառակուսի մակերեսով, 14 սմ հաստությամբ 490 սալերով։ Զգալի թեքություն ունեցող փողոցում կառուցվում է ջրահեռացման համակարգ` բետոնե վաքերով, սալարկված մայթ։ Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ 260 միլիոն դրամ արժեքով։ Հանրապետության ամենաբարդ ճանապարհաշինական ծրագրերից մեկի շինաշխատանքներին տեղում հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Նա ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել թաղամասի բնակիչների հետ։

«Ահա այսպես է Լոռին, Վանաձորը ոտքի կանգնում. ՀՀ լավագույն վերակառուցված դպրոցներից մեկն է սա»․ Արեն Մկրտչյան 04.08.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի թիվ 13 դպրոցի շինհրապարակ, շրջել դպրոցում, ուսումնասիրել իրականացված աշխատանքները։ Դպրոցի վերակառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 5 մլն դոլար։ Կառուցվել է 3 մասնաշենք, այդ թվում՝ մարզադահլիճ։ Դպրոցը ունի նաև 2 բաց խաղահրապարակ, կանաչ գոտիներ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 9 կտոր։ 03.08.2026

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 26 կտորից 9-ը` 3026 քառ. մետր ընդհանուր մակերեսով։ Մյուս 17 կտորը համայնքին վերադարձնելու ուղղությամբ գործընթացը շարունակվում է։ Այգին ամբողջությամբ համայնքին վերադարձնելուց հետո այստեղ մեկնարկելու է ատրակցիոն պարկի կառուցման ծրագիրը՝ ավելի քան 600 մլն դրամ արժեքով։

Պուշկինյան լեռնանցքում մեկնարկել է մարզի ամենախոշոր ճանապարհաշինական ծրագրերից մեկը՝ 5 մլն դոլար ընդհանուր արժեքով 03.08.2026

Ծրագրի շրջանակում կիրականացվի 13.4 կմ երկարությամբ ճանապարհի երկշերտ ասֆալտապատում՝ 10 սմ հաստությամբ։ Միաժամանակ, ճանապարհի 19 տեղամասերում կառուցվում է կասկադաձև ստորգետնյա ջրահեռացման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում

«Ամեն ասֆալտապատում ճանապարհ չէ. ստանդարտներ պետք է լինեն». աշխատանքային քննարկում` համայնքների ղեկավարների հետ 03.08.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել կատարվող աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը, կոմունալ ծառայությունների աշխատանքը կազմակերպել պատշաճ մակարդակով, բացառել ապօրինի հողազավթումները, մայթերին, հանրային տարածքներում կրպակների տեղադրումը, ինչպես նաև մեծացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպը։

Հիմնանորոգվում է Հագվի գյուղ տանող 2.7 կմ ճանապարհը 03.08.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Հագվի բնակավայր, որտեղ հիմնանորոհվում է 2.7 կմ ճանապարհ։ Մարզի ղեկավարը եղել է շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է Լոռու մարզպետի աշխատակազմի պատվերով և ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 540 մլն դրամ արժեքով։ Ծրագրի շրջանակում կիրականացվի ստորգետնյա խողովակաշարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի անցկացում և երկշերտ ասֆալտի տեղադրում՝ 10 սմ հաստությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:50:04