Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, Արեն Մկրտչյանը վերանշանակվել է Լոռու մարզպետի պաշտոնում
13.08.2026
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Մկրտչյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնում»,-նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
«Շնորհակալ եմ վարչապետին վստահության և գնահատանքի համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- անդրադառնալով վերանշանակմանը՝ ասել է Արեն Մկրտչյանը։



