Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խարխուլից՝ գերժամանակակից․ Վանաձորի վարակաբանական բաժանմունքի ամբողջական վերափոխումը 04.02.2026
Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց, գերժամանակակից սարքավորումներով հագեցած վարակաբանական բաժանմունքն է։ Ծրագրի շրջանակում ներդրվել է 1 մլրդ 100 մլն դրամ, որն իրականացվել է ՀՀ կառավարություն-Եվրասիական զարգացման բանկ համագործակցությամբ։ Մարզի ղեկավարը շրջել է բաժանմունքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և իրականացված աշխատանքներին։ Տեսանյութում ներկայացված է նաև բաժանմունքի նախկին մասնաշենքի խիստ անբարեկարգ և խարխուլ վիճակը, որը ևս մեկ անգամ ընդգծում է կատարված փոփոխությունների մասշտաբն ու կարևորությունը։ Մանրամասները՝ տեսանյութում
«Ալավերդում աղետից հետք չի մնալու»․ Լոռու մարզպետ 04.02.2026
Ջրհեղեղի հետևանքով տունը կորցրած ևս մեկ ընտանիքի Կառավարությունն ապահովել է բնակարանով՝ հատկացնելով 14 մլն 274 հազար դրամ։ «Այսօրվա Հայաստանում աղետի գոտում հայտնված քաղաքացին 30 տարի փայտաշեն տնակում չի սպասում փոխհատուցման»,– ասել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ քաղաքացուն փոխանցելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ «Շնորհակալ ենք կառավարությունից, որ միշտ մեր կողքին է եղել։ Լիահույս ենք, որ ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու»,– նշել է աղետից տուժած քաղաքացին։ Մանրամասները՝ տեսանյութում
Լոռու մարզպետի այցը Կաճաճկուտ․ ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական ճանապարհը 04.02.2026
Մոտ 1500 մ բարձրության վրա գտնվող՝ 390 բնակիչ ունեցող Կաճաճկուտ գյուղում վերջին անգամ ներգյուղական ճանապարհների ասֆալտապատում իրականացվել էր 50–60 տարի առաջ։ Կառավարություն–համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել է գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը՝ շուրջ 500 մետր երկարությամբ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Կաճաճկուտ, դիտարկել կատարված աշխատանքները, բնակիչների հետ քննարկել բնակավայրի առաջնահերթ խնդիրները։ Մանրամասները տեսանյութում՝

Ավերակից` ժամանակակից կրթահամալիր. 558 մլն դրամ ներդրում` պետբյուջեից 03.02.2026
Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան պետական արհեստագործական ուսումնարանը հիմնանորոգվում է՝ վերածվելով ժամանակակից կրթական միջավայրի։ Ուսումնարանն ունի 238 սովորող, գործում են 9 մասնագիտական ուղղություններ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին։
«Մեր ուսուցիչներն արժանի են գնահատանքի». Լոռու մարզպետ 02.02.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս անակնկալ այցելել է Լոռու մարզի լավագույն ուսուցիչներից մեկին՝ Վանաձորի թիվ 11 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդուհի Պետրոսյանին։ Վարդուհի Պետրոսյանը մարզի ամենաբարձր վարձատրվող ուսուցիչներից է։ Նա կամավոր ատեստավորման բարձր ցուցանիշ է արձանագրել և ունի 4-րդ աստիճանի տարակարգ։ Մարզի ղեկավարը Վարդուհի Պետրոսյանին պարգևատրել է շնորհակալագրով: Մանրամասները՝ տեսանյութում
Մարզպետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 02.02.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այսօր՝ փետրվարի 2-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մանրամասները՝ տեսանյութում



