Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 03.05.2024

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ազատ և անկախ մամուլը բացառապես ժողովրդավարական երկրների մենաշնորհն է, և Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով այդպիսի երկիր, կանգնած է անկախ մամուլի պաշտպանության դիրքերում: Որպես Լոռու մարզպետ՝ նույնպես մեծապես կարևորում եմ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Չափազանց բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականությունները պրոֆեսիոնալ կերպով իրականացնող լրագրողներին և ցանկանում ընդգծել նրանց մեծ դերակատարությունը այլակարծության խթանման, հասարակական կարծիքի ձևավորման գործում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 30.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, կարևորելու աշխատանքի դերը երկրի զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման տեսանկյունից, ամրագրելու պետության պատրաստակամությունը պաշտպանելու աշխատավորների իրավունքներն ու շահերը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ 29.04.2024

Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Պարն արվեստներից հնագույնն է և դեռևս վաղնջական ժամանակներում հանդիսացել է մարդու հույզերն ու ապրումներն արտահատելու հնարավորություն: Պարի միջոցով ներկայացվել են տարբեր ծիսակարգեր ու արարողություններ՝ թե՛ տխրության ու թե՛ ուրախության ժամանակ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 26.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, ի սրտե շնորհավորում եմ Քաղաքացու օրվա կապակցությամբ: Օրվա ամրագրումը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նպատակ ունի կարևորելու քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության համար կարևոր հարցերի լուծման, որոշումների կայացման գործում, քաղաքացուն ներկայացնելու՝ որպես ժողովրդավարական պետության բարձրագույն արժեք: Միակամ ու միասնական լինելու գաղափարն է նաև դրված այս տոնի հիմքում՝ այն շեշտադրմամբ, որ համախմբվածությամբ և մեկս մյուսիս վստահելով՝ կարող ենք իրականություն դարձնել զարգացած, պաշտպանված ու անվտանգ պետություն ունենալու մեր տեսլականը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 25.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ զոհ գնաց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը: Հարյուր հազարավոր հայեր էլ, հաղթահարելով անմարդկային տառապանքները, բռնեցին գաղթի ճամփան՝ վերահաստատվելով մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը: Մենք կորցրեցինք նաև մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մի մասը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2024

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես և այսօր էլ՝ պատվախնդրորեն իրականացնում է քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, կանխարգելում հանցագործությունները, անողոք պայքար մղում հանցավորության դեմ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-13 17:49:27